Հայաստան – Սերբիա (Մ-21)․ Դաշտի տերերը գոլ կխփեն

18:00, 06 հկտ 2021
Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի H խմբի 4-րդ տուրում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կընդունի սերբերին: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում դաշտի տերերը գոլ կխփեն։

Գուցե տարօրինակ թվա, բայց այս խմբում Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորներով գերազանցում է Սերբիայի հասակակիցներին։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը 3 խաղից հետո 1 հաղթանակ է տարել և 2 պարտություն կրել։ Սերբերը 1 ոչ ոքի և 1 պարտություն ունեն։

Հայաստանի երիտասարդական հավաքականը միակ հաղթանակը տարել է Ֆարերյան կղզիների նկատմամբ՝ 2։0 հաշվով։ Ուկրաինացիների դեմ խաղում էլ մեր երիտասարդները կարողացան մինչև վերջ պայքարել, սակայն պարտվեցին 1։2 հաշվով։ Ուկրաինան խմբի առաջատարն ու ֆավորիտներից մեկն է։

Սերբերն այս խաղում բացահայտ ֆավորիտ են՝ չնայած մրցաշարային աղյուսակում թիմերի դիրքին և գրանցած վերջին արդյունքներին։ Կարծում եմ՝ այս խաղում մեր երիտասարդների գլխավոր նպատակը կլինի գոլ խփելը։ 0։0 հաշիվը պահելը ոչ Ռաֆայել Նազարյանի ոճով է, ոչ էլ մեզ որևէ օգուտ կտա։ Թիմը պետք է ցույց տա իր լավագույն կողմերը՝ հարձակողական ֆուտբոլ խաղալով։ Այո, շատ բան կախված է մրցակցին, սակայն այս առումով ևս մենք շանս կունենանք։ Առջևի գծում ունենք արագ ֆուտբոլիստներ ՝ Գերնիկ Պետրոսյան, Ժիրայր Շաղոյան, որոնք լավ հակագրոհների դեպքում կարող են աչքի ընկնել խփած գոլով։ Այո, սերբերը ֆավորիտ են և գուցե խաղի մեծ մասը տիրեն գնդակին ու նախաձեռնությանը, բայց կարծում եմ, որ Ռաֆայել Նազարյանի թիմն այս խաղում լավ շանսեր ունի գոլ խփելու համար։

Ընտրում եմ՝ Հայաստանի Մ-21 հավաքականը գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․89 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Մ-21 Եվրո-2023-ի ընտրական փուլ
18:00/6 հկտ
Հայաստան Մ-21 – Սերբիա Մ-21
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ