Հայաստան – Ուկրաինա։ Կանխատեսում և խաղադրույք

17:00, 24 սպտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել Հայաստան – Ուկրաինա Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ուկրաինայի հավաքականը սեպտեմբերի 21-ին 0։3 հաշվով պարտվել է Շոտլանդիային, որն արդեն խմբի առաջատարն է։ Ուկրաինացիներն ունեն 7, Իռլանդիան՝ 4, իսկ Հայաստանը՝ 3 միավոր։

Բնականաբար, այս խաղում ֆավորիտը հյուրերն են։ Խոշոր հաշվով պարտությունից հետո ուկրաինացիներն ավելի մեծ մոտիվացիայով կգործեն այս խաղում։ Այո, մեր հավաքականի համար դժվար կլինի, բայց գուցե Ուկրաինան վառվի իր մեծ ցանկությունից։ Շատ բան է կախված հանդիպման մեկնարկային 15-20 րոպեներից։ Կարծում եմ, որ առաջինը գոլ խփող թիմը դրական արդյունքի կհասնի այս խաղում։ Եթե Ուկրաինան բաց թողնի առաջին գոլը, կարող է շոկային վիճակից դուրս չգալ և ձախողել երկրորդ անընդմեջ հանդիպումը։

Եթե Հայաստանի հավաքականը գոլ բաց թողնի առաջինը, ապա կորցնելու ոչինչ չի ունենա և ստիպված ավելի մեծ ուժերով կգրոհի։ Մենք խնդիրներ ունենք հարձակման գծում, քանի որ հարձակվող չունենք։ Բացակայում է նաև Սարգիս Ադամյանը, որը չի հրավիրվել հավաքական։ Կարծում եմ, որ առջևի գծում կխաղան Սելարայանն ու Բարսեղյանը։

Եթե հաշվի առնենք, որ որակազրկման պատճառով խաղը բաց են թողնելու Սպերցյանն ու Հարոյանը, ապա մեր խնդիրներն ավելի են շատանում։ Ամեն դեպքում, չէի էլ պատկերացնում, թե ինչպես խաղադաշտում կարող էին համագործակցել Սելարայանն ու Սպերցյանը։ Երկուսն էլ խաղարկող են և գրեթե նույն դիրքում են գործում։ Ստեծված իրավիճակում, մեր համար դրական արդյունք կլինի ոչ-ոքին, բայց հաշվի առնելով մրցակցի բարձր կարգն ու Հարոյանի բացակայությունը, դժվար է պատկերացնել, որ Հայաստանի հավաքականը կարող է անառիկ պահել սեփական դարպասը։ Մուդրիկ, Յարմոլենկո, Յարեմչուկ, Մալինովսկի․․․ այս ֆուտբոլիստները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել մեր հավաքականի համար։

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 2․05 գործակցով։

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
17:00/24 սպտ
Հայաստան – Ուկրաինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ