Հայաստան – Ուկրաինա։ Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

17:00, 24 սպտ 2022
Viasat հեռուստաալիքի հանրահայտ մարզական մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Հայաստան – Ուկրաինա Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Բարդ հանդիպում է կանխատեսման համար։ Ուկրաինայի հավաքականը շատ վատ խաղաց շոտլանդացիների դեմ։ Երևի, դա ուկրաինացիների ամենաթույլ խաղն էր վերջին տարիներին։ Նույնիսկ բարդ է նկարագրել այն, ինչ տեղի ունեցավ Գլազգոյում, հատկապես՝ երկրորդ խաղակեսում։ Շոտլանդիայի հավաքականը ջախջախեց մրցակցին, թեև բրիտանական թիմին գրանդ անվանելը շատ բարդ է։ Քիչ են ֆուտբոլիստները, որոնք խաղում են մեծ ակումբներում ու ցուցադրում որակյալ ֆուտբոլ։

Եթե Ուկրաինան ուշքի չգա ու չսկսի նորմալ խաղալ, ապա Ազգերի լիգան շատ շուտ կավարտվի նրա համար։ Մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են հավաքականի ճամբարից, այնպես որ, կազմում կլինեն փոոփոխություններ։

Կարծում եմ՝ Ուկրաինայի հավաքականը կունենա բավականաչափ ուժ, որպեսզի հաղթի Հայաստանին։ -1 ֆորայով հաղթանակը գնահատվում է 1,90 գործակցով։ Երևի, դա օպտիմալ տարբերակ է։ 10 բալային համարկարգով վստահությունս 7 է այս խաղադրույքին։

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
17:00/24 սպտ
Հայաստան – Ուկրաինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ