Հայաստան – Ուկրաինա (Մ21)։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Եթե չհաշվենք այս մրցաշարը, ապա երկար տարիներ Հայաստանի և Ուկրաինայի հավաքականները միմյանց դեմ չէին մրցել։ Վերջին անգամ թիմերը միմյանց դեմ խաղացել են հեռավոր 2007 թվականին։ Այդ խաղում 2։0 հաշվով հաղթել են ուկրաինացիները։ Իսկ Հայաստանի հավաքականը ընդամենը 2 դեպքում է կարողացել խուսափել պարտությունից (1999 և 2002 թվականներին գրանցվել է ոչ-ոքի)։ Մնացած բոլոր խաղերում հաղթել է Ուկրաինայի երիտասարդական հավաքականը։ Եղել է անգամ պարտություն 0։8 հաշվով։ Այս մրցաշարի առաջին շրջանի խաղում ուկրաինացիները հաղթել են 2։1։
Այդ խաղում հաղթական գոլը խփել է Մուդրիկը, որը երեկ արդեն Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում մասնակցում էր Ազգերի լիգայի խաղարկության Հայաստանի դեմ խաղին։
Այս խաղով կավարտվի ընտրական մրցաշարը։ H խմբում Ուկրաինան ունի 20 միավոր և երկրորդ հորիզոնականից ավելի բարձր չի ցատկի։ Նույնը կարելի է ասել Հայաստանի երիտասարդական հավաքականի մասին, որը կմնա վերջին տեղում։ Այս խաղը մրցաշարային տեսանկյունից որևէ նպատակ չի հետապնդում։
Հավանաբար, Ռաֆայել Նազարյանը որոշակի փոփոխություններ կկատարի, բայց առանձնապես հույս չպետք է տածել, որ Հայաստանի հավաքականը կկարողանա որևէ դրական արդյունքի հասնել։ 2019 թվականից ի վեր Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել է ընդամենը մեկ անգամ․ Ֆարերյան կղզիների դեմ խաղում։
Ամեն դեպքում, կլինեմ լավատես։ Ընտրում եմ Ուկրաինայի հավաքականը կհաղթի և 2 թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը՝ 2․74 գործակցով։
«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: