Հայաստան – Ուկրաինա։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

17:00, 24 սպտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստան – Ուկրաինա Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Հայաստանի ազգային հավաքականը երկու խաղով կավարտի ելույթն Ազգերի լիգայի խաղարկության Բ լիգայի առաջին խմբում: Առաջիկա հանդիպումն Ուկրաինայի հետ է, Երևանում:

Օրեր առաջ ուկրաինացիները հետաձգված խաղում 0:3 հաշվով պարտվեցին Շոտլանդիային, ինչը նշանակում է, որ մեր հավաքականն արդեն չունի առաջին տեղը գրավելու նույնիսկ մաթեմատիկական շանսեր: Շոտլանդիան մեզանից վեց միավոր ավելի և անձնական խաղերում առավելություն ունի: Չնայած, առանց այդ էլ, ամեն ինչ կորած էր: Այս խմբում Հայաստանի ընտրանին չուներ լուրջ շանսեր, ինչն ապացուցվեց դեռևս հունիսյան խաղերում: Այդուհանդերձ, հարկավոր է պատվով ավարտել մրցաշարը և փորձել էլի միավորներ վաստակել:

Մեր թիմը լրացուցիչ շարժառիթի խնդիր չունի: Հիմա այնպիսի իրավիճակ է, երբ բոլորն են փորձում, թեկուզ փոքրիկ, ուրախություն պարգևել մեր ժողովրդին: Բայց դաշտում, որպես կանոն, ամեն ինչ ավելի բարդ է: Հատկապես այն պայմաններում, որոնցում հայտնվել է մեր թիմը: Շոտլանդիայի հետ վերջին խաղում ունեցած կարգապահական բացթողումներն առաջիկա խաղում մեզ զրկել են առաջատար ֆուտբոլիստներից: Որակազրկված են պաշտպաններ Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանն ու Արման Հովհաննիսյանը և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Հովհաննիսյանները Խոակին Կապառոսից այս անգամ հրավեր չեն ստացել, իսկ Հարոյանն ու Սպերցյանը կկարողանան խաղալ միայն Դուբլինում: Այս երկու խաղացողների բացակայությունը հատկապես ծանր կարող է լինել: Առանց Հարոյանի պաշտպանությունում ամեն ինչ կարգին չէ, իսկ Սպերցյանը պարզապես հրաշալի մարզավիճակում է և դարձել է «Կրասնոդարի» իսկական առաջատարը: Լուրջ կորուստ ունի նաև Ուկրաինայի հավաքականը: Վնասվածքի պատճառով թիմի հետ չէ Լոնդոնի «Արսենալի» խաղացող Ալեքսանդր Զինչենկոն:

Այդուհանդերձ, կարծում եմ՝ Հայաստանի հավաքականն այս բարդ վիճակում չի պարտվի: Այդպես եմ մտածում՝ հիմնվելով պատմական փաստերի վրա. մենք նման վիճակում էլի ենք եղել, երբ բացակայել է մի քանի առաջատար խաղացող: Հենց այդ ժամանակ ենք ցույց տվել ամենամեծ նվիրվածությունն ու գրանցել դրական արդյունք: Բացի այդ, մենք մի քանի անգամ անընդմեջ հանդիպել ենք ուկրաինացիներին աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում և խանգարել նրանց դուրս գալ խմբից: Իսկ Ուկրաինան այս խմբում դեռևս առաջին տեղի լուրջ հավակնորդ է և Երևան է գալիս երեք միավորի հետևից: Պատմությունը սիրում է կրկնվել:

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
17:00/24 սպտ
Հայաստան - Ուկրաինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ