Հայաստան – Ուելս: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Հայաստանի ազգային հավաքականը մտնում է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վճռական փուլ: Ուելսի հետ տնային և Խորվաթիայի հետ արտագնա խաղերով մեր ընտրանին կավարտի պայքարն ընտրական փուլում: Որպեսզի ավարտը լինի կատարյալ՝ հարկավոր է հաղթել երկու խաղում էլ, ընդ որում խորվաթներին՝ երկու և ավելի գնդակի առավելությամբ: Այդ դեպքում մեզ ոչինչ չի խանգարի առաջին անգամ պատմության մեջ դուրս գալ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ:
Հիմա առաջիկա խաղի մասին. Ուելսին Քարդիֆում հաղթեցինք՝ ցուցադրելով թերևս մեր լավագույն խաղն Ալեքսանդր Պետրակովի օրոք: Հենց այդ խաղից հետո հայ ֆուտբոլասերները սկսեցիք լրջորեն հավատալ, որ եզրափակիչ փուլ դուրս գալն իրատեսական է: Սակայն, այդ խաղը ցույց տվեց նաև մեր այս թիմի գլխավոր խնդիրը՝ դիսբալանսը հարձակման և պաշտպանության միջև: Մենք ունենք գոլ խփող, բայց և շատ բաց թողնող թիմ: Եվ, եթե մի օր չգնան մեր գոլերը, հատակին կմնան միայն բաց թողածները: Այդ խնդիրը լուծել ուկրաինացի մարզիչը չի կարողանում մինչև հիմա: Եվ բանն այն չէ, որ չգիտի ինչպես: Նա չունի այդ դիրքի ֆուտբոլիստների ընտրության անհրաժեշտ լայնություն: Բացի այդ, Ուելսի հետ խաղում հաղթանակը չպետք է ցուցիչ լինի երևանյան խաղի համար: Հունիսի 16-ից հետո շատ ջրեր են հոսել: Մենք դրանից հետո նույնիսկ համարձակվել ենք Լատվիային պարտվել: Եվ այն, որ մինչև հիմա պահպանում ենք եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը, հենց Ուելսի շնորհիվ է:
Վերջին հավաքին Պետրակովը գնաց կտրուկ քայլերի. նա չի հրավիրել Տիգրան Բարսեղյանին: Կրկին չկան Սարգիս Ադամյանը և Խորեն Բայրամյանը, բայց հայտացուցակ է վերադարձել Ժիրայր Շաղոյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը փորձում է օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները: Նման շանսեր մեր ընտրանին հաճախ չի ունենում: Իսկ ուելսցիները մեզ և Թուրքիային պարտվելուց հետո աշնանը կտրուկ շտկեցին իրենց գործերը՝ պարտության մատնելով Լատվիային և խմբի գլխավոր ֆավորիտ Խորվաթիային: Ռոբերտ Փեյջի գլխավորած թիմը շատ ավելի բալանսավորված կազմ ունի և ամենևին չի պատրաստվում խաղալ մեր սցենարով:
Երկար մտածելով Հայաստան – Ուելս խաղի կոնկրետ իրադարձության առաջարկության շուրջ՝ կանգ առա անկյունայինների վրա: Քարդիֆում թիմերը միասին հինգ անկյունային իրացրին, որոնցից երեքը՝ մերոնք: Դա ավելի քան զարմանալի է: Երևանում պատկերը պետք է այլ լինի: Ուելսը, որպես բրիտանական խաղաոճի ջատագով, չի կարող այս անգամ էլ քիչ անկյունայիններ վաստակել: Ստանդարտի այդ տեսակը խորթ չէ նաև Հայաստանի հավաքականին: Հետևաբար, առաջարկում եմ ընտրել շատ անկյունայինների տարբերակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: