Հայաստան — Մոնտենեգրո. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 11 նյմ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱԱ 2018-ի ընտրական փուլի Հայաստան — Մոնտենեգրո հանդիպման վերաբերյալ։ Նա կարծում է, որ այս խաղում հաջողության կհասնեն տանտերերը։

Բարև ձեզ, սիրելի ֆուտբոլասերներ, ես մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանն եմ և առաջիկա րոպեների ընթացքում միասին կփորձենք հասկանալ, թե ինչ խաղադրույք կարելի է կատարել Հայաստան — Մոնտենեգրո հանդիպման վրա։ Այս հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ժամը 21։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Եվ ամենաառաջինը, որ կցանկանամ ասել, դա կոչն է բոլոր երկրպագուներին կատարել ճիշտ խաղադրույք և այնուհետև վազել մարզադաշտ, քանի որ այս հանդիպումը գուցե ճակատագրական նշանակություն ունենա Հայաստանի հավաքականի համար՝ երեք տարի առանց պաշտոնական խաղերում հաղթանակի և սեփական հարկի տակ։

Ավելի քան երեք տարի, որովհետև եթե հիշում եք դեռևս 2013 թվականի հոկտեմբերին Հայաստանի հավաքականը հաղթեց Բուլղարիային և դրանից հետո մեր ընտրանում տարբեր մարզիչներ են փոխվել՝ Վարդան Մինասյան, Բեռնարդ Շալանդ, Սարգիս Հովսեփյան, Վարուժան Սուքիասյան. նրանցից ոչ մեկը պաշտոնական հաղթանակ չի տարել։ Եվ հիմա հերթը պաշտոնական հաղթանակինն է։ Թեպետ, խաղից առաջ Հայաստանի հավաքականն ունեցավ բավական լուրջ կորուստ՝ Դավիթ Մանոյանը վնասվածքի պատճառով դուրս է մնացել հիմնական կազմից։ Վնասվածքի պատճառով չի խաղա նաև Պետրոս Ավետիսյանը։ Ինչ վերաբերվում է Մոնտենեգրոյի հավաքականին, ապա այստեղ վնասվածքի պատճառով խաղին չի մասնակցի Միրկո Վուչինիչը։

Իմ կարծիքով՝ Հայաստանի հավաքականն այս խաղի ամենառեալ ֆավորիտն է։ Եվ ամենակարևորը՝ հավատում եմ, որ հենց Հայաստանի հավաքականն է հաղթող դուրս գալու այս դիմակայությունում և տանելու է իր առաջին հաղթանակը վերջին երեք տարվա ընթացքում ու վերադառնալու է ընտրական փուլում պայքարին։ Այնպես որ, առաջարկում եմ խաղադրույք կատարել Հայաստանի հավաքականի հաղթանակի վրա և Vivaro ընկերությունն այս իրադարձության համար առաջարկում է 3,49 գործակից։ Խաղադրույք կատարեք Հայաստանի հավաքականի վրա, մեր թիմը կհաղթի և խաղացեք հաճույքի համար։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, E խումբ
21:00/11 նյմ
Հայաստան - Մոնտենեգրո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ