Հայաստան – Սերբիա (Մ-21)․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

18:00, 07 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Հայաստանի և Սերբիայի մինչև 21 տարեկանների հավաքականների միջև Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի H խմբի 4-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը բավականին բարդ խմբում է հայտնվել։ Օրացույցը մեր տղաների համար վատ չէր դասավորվել։ Մեկնարկային 2 տուրերում հայ ֆուտբոլիստների մրցակիցը Ֆարերյան կղզիների թիմն էր և շատերի կարծիքով հնարավոր 6 միավորը վատ խթան չէր լինի հետագայում պայքարը շարունակելու համար։ Սակայն Հայաստանի երիտասարդական թիմը նախ պարտվեց, իսկ տանը դժվարին պայքարում առավելության հասավ 2։1 հաշվով։ Ռաֆայել Նազարյանի կոլեկտիվն ավելի լավ ֆուտբոլ խաղաց ուկրաինացիների հետ, նույնիսկ գրավեց մրցակցի դարպասը, բայց ավելին անել չհաջողվեց։

Այժմ ավելի բարդ դիմակայություն է լինելու։ Հայկական թիմը մրցելու է Սերբիայի հետ։ Հյուրերը բավականին ուժեղ թիմ ունեն։ Խաղալու ենք տանը և փորձելու ենք պայքար ծավալել։

Ամեն դեպքում դժվար է հավատալ, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը կկարողանա անգամ ոչ ոքի խաղալ։ Սերբիան կարգով ավելի բարձր է և ագրեսիվ է գործելու։ Կարծում եմ՝ հյուրերն առնվազն 3 գոլ կխփեն։ Այդ խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 1․70 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլ
18:00/7 հկտ
Հայաստան Մ-21 – Սերբիա Մ-21
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ