Հայաստան — Լեհաստան․ Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

20:00, 05 հկտ 2017
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել ԱԱ-2018-ի որակավորման փուլի 9-րդ տուրի Հայաստան — Լեհաստան հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։

Հայերը կորցրեցին բոլոր շանսերը, բայց ողջ ցիկլի ընթացքում լավ խաղ ցուցադրեցին։ Կարծում եմ, որ թիմն արժանի չէ այն հորիզոնականին, որը հիմա զբաղեցնում է։ Լեհաստանն իր հերթին վստահորեն գլխավորում է խումբը։

Ամեն ինչ Լեհաստանի օգտին է՝ առաջին հորիզոնական, վստահ խաղ ողջ ցիկլի ընթացքում։ Բաց այստեղ կա Հայաստանի հավաքականը, որը, ըստ իս, լավ է խաղում և տրամադրված է դուրս գալու խաղադաշտ։ Եթե ավելացնենք նաև բախտի գործոնը, ապա հայերը կարող էին ավելի լավ հանդես գալ այս ընտրական փուլում։ Չեմ ասի, որ ամեն ինչ լավ կլիներ, բայց նախավերջին տեղը թիմը չէր զբաղեցնի։

Կանխատեսման մասին․․․ Ելնելով նրանից, որ լսել եմ հայերի տրամադրվածության մասին, և նրանից, որ Լեհաստանը խմբի առաջատարն է, կարծում եմ, որ «երկուսն էլ կխփեն»-ը լավ տարբերակ է։ Գործակիցը 2-ից բարձր է։ Հայերը տանը կարող են գոլ խփել լեհերին։ Թե որ հավաքականը կհաղթի՝ բարդ է ասել։ «Երկուսն էլ կխփեն»՝ 2,01 գործակից։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, ընտրական E խումբ, 9-րդ տուր
20:00/5 հկտ
Հայաստան — Լեհաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ