Հայաստան – Լատվիա: Պետրակովի թիմն ակտիվ կսկսի խաղը

20:00, 07 սպտ 2024
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել Հայաստան – Լատվիա Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Հայաստանի ազգային հավաքականն սկսում է պայքարն Ազգերի լիգայում։ Նույն խմբում են Լատվիայի, Ֆարերյան կղզիների և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։ Շատերին թվում է, թե Հայաստանի հավաքականը բացահայտ ֆավորիտ է այս խմբում, բայց հաշվի առնելով, որ վերջին 10 խաղերում 7 պարտություն ենք կրել և 2 ոչ-ոքի գրանցել, մեղմ ասած, չենք կարող ֆավորիտ համարվել։ Գրեթե նույն մակարդակի թիմեր են խմբում։ Յուրաքանչյուր հանդիպման ելք վճռելու են մանրուքները։ Պետք է կենտրոնացած գործել ոչ միայն տնային, այլ նաև արտագնա խաղերում։

Այո, գուցե պոտենցիալով գերազանցում ենք մրցակիցներին, բայց դա պետք է ցույց տալ խաղադաշտում։ Հայտացուցակում լուրջ փոփոխություններ չկան։ Նորից բացակայում է Տիգրան Բարսեղյանը, վնասվածք ունի Արտակ Դաշյանը։

Պաշտպանությունում և կիսապաշտպանությունում լուրջ խնդիրներ չունենք, իսկ հարձակման գծում անհասկանալի իրավիճակ է։ Դրա մասին խոսել է նաև գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Առաջին խաղը կայանալու է Հայաստանում։ Կարծում եմ, որ դա լրացուցիչ մոտիվացիա կլինի մեր հավաքականի ֆուտբոլիստների համար։ Ենթադրում եմ, որ ակտիվ կսկսենք խաղն ու մինչև ընդմիջում գոլ կխփենք։ Չեմ կարծում, որ արտագնա խաղի մեկնարկում լատվիացիներն ավելի ագրեսիվ կլինեն։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները վատ մարզավիճակում չեն, սակայն միջազգային հանդիպումներում դա այնքան էլ մեծ դեր չի խաղում։ Շատ ֆուտբոլիստներ իրենց ավելի լավ են դրսևորում ազգային թիմերում։

Ընտրում եմ առաջին խաղակեսում Հայաստանի գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 1․74 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
20:00/7 սպտ
Հայաստան – Լատվիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ