Հայաստան – Լատվիա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

20:00, 19 հնս 2023
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Հայաստան – Լատվիա Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի չորրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Հայաստանի հավաքականը գերազանցեց սպասելիքները: Ալեքսանդր Պետրակովի կոլեկտիվը հայկական երաժշտություն լսելուց հետո Քարդիֆում լռեցրեց բրիտանացի երկրպագուներին: Մեր տղաները հիանալի էին վերահսկում գնդակը, փայլուն էին կազմակերպում պաշտպանությունից հարձակում անցնելու փուլերը: Թերություններ նույնպես կային, հատկապես՝ պաշտպանությունում, բայց ուկրաինացի փորձառու մասնագետը թիկունքի բացերը կոմպենսացնում էր առջևի ագրեսիվ խաղով:

Ազգային թիմի նորեկների սոլո ներկայացումն առանձին թեմա է, սակայն ամենակարևորն այն է, որ մեր տղաները չվախեցան հաղթելուց, նույնիսկ գնդակներ բաց թողնելուց հետո նախնական ծրագիրը չէր փոխվում, հենց դրա շնորհիվ Ուելսը լողաց:

Այժմ մրցակիցը Լատվիան է, որը քիչ էր մնում գլխից բարձր ցատկեր Թուրքիայի հետ խաղում: Սա նշանակում է, որ մեր խմբում հեշտ մրցակիցներ չկան: Հայաստանի հավաքականը խաղալու է տանը: «Հանրապետականում» անշլագ է լինելու: Ուելսի հետ խաղից հետո մեր թիմի գլխավոր մարզիչը նշեց, որ եթե Լատվիայի հետ դրական արդյունքի չհասնենք, ապա բրիտանացիների նկատմամբ տարած հաղթանակն արժեք չի ունենա: Դրանով Պետրակովը ցույց տվեց, որ «վերահսկելու» է մերոնց տրիումֆը:

Լատվիան ֆիզիկապես ամուր թիմ է: Հյուրերը ուժային ֆուտբոլ են դավանում ու հաճախ են օգտագործում երկրորդ հարկը: Բայց Քարդիֆում մենք նույնպես նման խնդրի բախվեցինք, սակայն պատվով դուրս եկանք ու չէինք խուսափում ֆիզիկական պայքարից:

Հետաքրքիր հանդիպում է լինելու: Ոգևորության ալիքի վրա մեք կարող ենք բռնել մրցակցին:

Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը հարմար տարբերակ է:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
20:00/19 հնս
Հայաստան – Լատվիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ