Հայաստան – Լատվիա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

20:00, 07 սպտ 2024
Ֆուտբոլի մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Հայաստան – Լատվիա Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ:

Հայաստանի հավաքականը նոր մրցաշրջանը սկսում է Լատվիայի հետ տնային խաղով: Նախորդ ցիկլում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հակասական տպավորություն թողեց, բայց գրեթե մինչև վերջ մնաց պայքարի մեջ: Մեր տղաների հիշողություններում դեռ թարմ են Լատվիայի հետ նախորդ արտագնա խաղում տեղի ունեցած իրադարձությունները: Սա մոտիվացիայի լրացուցիչ աղբյուր կարող է լինել, ընդ որում, Պետրակովը նույնպես անդրադարձավ այդ թեմային և տողատակով հորդորեց տղաներին տգեղ պահվածքի համար լատվիացիներին պատժել խաղով:

Լատվիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Պաոլո Նիկոլատոն հիմնականում աշխատել է Իտալիայի երիտասարդական հավաքականներում: Հետաքրքիր կլինի տեսնել, թե նա ինչ տակտիկական խնդիրներ է առաջարկելու Պետրակովին:

Բայց հյուրերը կադրային կորստով են ժամանել Հայաստան: Վնասվածքի պատճառով հանդիպմանը չի մասնակցելու առաջատար պաշտպան Անտոնի Չերնոմորդին: Նրա փոխարեն Նիկոլատոն հրավիրել է Վյաչեսլավ Իսաևին, որը վերջին անգամ ազգային թիմում խաղացել է 2019-ին: Բայց հարձակման գծում ամեն ինչ կարգին է:

Հայաստանի հավաքականի տղաներն արդեն ինտեգրվել են Պետրակովի գաղափարներին, այո՛, դեռ խնդիրներ կան, բայց հաղթական մեկնարկը շատ բան կարող է փոխել: Հոգեբանական առումով էլ դրական սկիզբը կարևոր նշանակություն կունենա:

Առաջարկում եմ Հայաստանի հավաքականի գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
20:00/7 սպտ
Հայաստան – Լատվիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ