Հայաստան – Լատվիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Հայաստանի հավաքականը գրեթե միշտ հաջող է սկսում ընտրական մրցաշարերը (որոշ բացառություններով)։ Ուելսի հետ արտագնա խաղում գրեթե ոչ ոք (այդ թվում և ես) չէր հավատում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի հաղթանակին։ Աարոն Ռեմսին՝ Ուելսի ընտրանու առաջատարը, հայտարարեց, որ վաղուց իր թիմը նման ապտակ չէր ստացել։ Հայաստանի հավաքականի հաղթանակն իրոք տպավորիչ ապտակ էր։ Վերջապես փայլեց Լուկաս Սելարայանը։ ՄԼՍ-ի աստղն այդ խաղում դարձավ 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ՝ կատարելով 100 տոկոս ճշգրտությամբ փոխանցումներ։ Բրիտանացիների նկատմամբ հաղթանակով Հայաստանն ընդհատեց 9 խաղից բաղկացած անհաջող ելույթների շարքը։ Եվ դա այն դեպքում, որ թիմն ուներ լուրջ խնդիրներ կազմի հետ։ Սակայն Պետրակովը կարողացավ ճիշտ կառուցել թիմի խաղը։
Լատվիան համարվում է այս խմբի ամուր կորիզը։ Ուելսի և Թուրքիայի հավաքականների հետ ընտրական մրցաշարի առաջին երկու հանդիպումներն ապացուցեցին, որ այս թիմին կոտրելը շատ բարդ է լինելու։ Երկու մրցակիցներին էլ «Բալթիկները» պարտվեցին 1 գոլի տարբերությամբ, իսկ թուրքերին քիչ էր մնում հաղթեին։ Անցել են տարիները, երբ լատվիացիները պայքարում էին Եվրոյի կամ աշխարհի առաջնության ուղեգրի համար։ Թիմում այլևս չկա Մարիս Վերպակովսկիսի նման ուժեղ հարձակվող, սակայն կա թիմային ագրեսիվ խաղ։ Լատվիացիները սիրում են խաղալ պաշտպանությունից և վստահ եմ՝ լուրջ խնդիրներ են ստեղծելու Հայաստանի հավաքականի համար։
Խաղից ավելի քան 48 ժամ առաջ հայտնի է դարձել, որ բոլոր տոմսերն սպառված են։ Վաղուց հայ երկրպագուն չի տեսել հաղթանակ սեփական հարկի տակ։ Ուելսի նկատմամբ հաղթանակից հետո Պետրակովը հայտարարել է, որ չի թերագնահատելու մրցակցին։ Հուսանք՝ այդպես էլ կլինի և Հայաստանի հավաքականը կվաստակի իր 6-րդ միավորը 3 խաղից հետո։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: