Հայաստան – Կոսովո: Պետրակովի թիմը գոլ կխփի

20:00, 22 մրտ 2024
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել Հայաստան – Կոսովո ընկերական հանդիպման վերաբերյալ։

Հայաստանի ազգային հավաքականը 2024 թվականին 10 հանդիպում է անցկացնելու։ Հունիսին ևս 2 ընկերական խաղերից հետո մեր ընտրանին սեպտեմբերից կսկսի պայքարն Ազգերի լիգայի խաղարկությունում, որտեղ 6 հանդիպում կանցկացնի։

Ենթադրում եմ, որ առաջիկա 4 ընկերական խաղերում հավաքականի մարզչական շտաբը պետք է որոշի թիմի լավագույն կազմը։ Այս հավաքի ընթացքում արդեն կորուստներ ունեցել ենք։ Հովհաննես Համբարձումյանը, Նաիր Թիկնիզյանը և Ուգոչուկվու Իվուն լքել են հավաքականի ճամբարը։ Բացակայում են Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։ Այնուամենայնիվ, ինչպես Ալեքսանդր Պետրակովն է նշել, նա ընտրել է հիմնականում երիտասարդ խաղացողների․ Արթուր Սերոբյան, Վահան Բիչախչյան, Էդգար Սևիկյան․․․

Հայաստանի հավաքականը չի փայլում պաշտպանությունում հուսալի խաղով, սակայն գրեթե յուրաքանչյուր հանդիպմանը 1-2 իրական գոլային պահ է ունենում։ Կարծում եմ, որ այս ընկերական խաղում Հայաստանի հավաքականի հարձակման գիծը շատ ակտիվ կլինի։ Վերոնշյալ խաղացողները հասկանում են, որ պետք է օգտվեն այս շանսից՝ հիմնական կազմում ամրապնդվելու համար։

Կոսովոյի հավաքականը հեշտ մրցակից չէ, սակայն նախորդ ընտրական փուլում թիմը խմբում գրավել է նախավերջին տեղը։ Վերջին 5 խաղերում Կոսովոն 2 հաղթանակ է տարել։

Հաշվի առնելով, որ խաղը կայանալու է Երևանում, կարծում եմ, որ մեր հավաքականը նվազագույնը 1 գոլ կխփի։ Ընտրում եմ Հայաստանի գոլերի տոտալը 1-ից շատ խաղադրույքը՝ 1․74 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ընկերական խաղ
20:00/22 մրտ
Հայաստան – Կոսովո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ