Հայաստան – Կոսովո: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

20:00, 22 մրտ 2024
Ֆուտբոլի մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Հայաստան – Կոսովո ընկերական հանդիպման վերաբերյալ:

Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայասատանի հավաքականն իր առաջին ցիկլը վատ չանցկացրեց: Հայկական թիմը մինչև վերջ մնաց պայքարի մեջ, սակայն նախապես դրված խնդիրը լուծել չկարողացավ:

Հատկապես տպավորիչ էր նորեկների խաղը: Նաիր Թիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը և Հրանտ Լեոն-Ռանոսը շատ արագ իրենց դիրքերում դարձան առաջատարներ և ամրագրեցին տեղը մեկնարկային կազմում:

Ալեքսանդր Պետրակովն անցավ կենտրոնական 3 պաշտպանով խաղին: Այս դասավորությունը բավականին բարդ է հղկելը: Դրվագներով մենք տեսնում էինք տնային աշխատանքը, սակայն բարձրակարգ թիմերի հետ խաղերում ակնհայտ երևում էր, որ դեռ երկար աշխատանք կա անելու:

Դրական կողմերից պետք է նշել տղաների վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, բայց այդ վստահությունն ընթացքում վերածվեց ինքնավստահության, ինչը չար կատակ խաղաց թիմի հետ: Լատվիայի հավաքականի հետ երկրորդ հանդիպումը դրա վառ օրինակն էր:

Պետրակովը հավաքականում աշխատելու առաջին շրջանը ճիշտ օգտագործեց: Փորձառու մասնագետը հետազոտեց, վերծանեց, ֆուտբոլիստներին և համապատասխան հետևություններ կատարեց: Առաջին շրջանից հետո շատերը հասկացան, որ ազգային թիմում անձեռնամխելի ֆուտբոլիստներ չկան: Այս ամենի մասին կարող ենք երկար խոսել, բայց դեռ ժամանակ կունենանք:

Իսկ այժմ տարին սկսում ենք Կոսովոյի և Չեխիայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներով:

Ցավոք, թիմին չեն կարողանա օգնել Նաիր Թիկնիզյանը, Արտակ Դաշյանը, Իգոչուկվու Իվուն և Հովհաննես Համբարձումյանը: Բայց շանս կստանան Նարեկ Գրիգորյանը, Էդգար Գրիգորյանը, Դավիդ Դավիդյանը և Էդգար Փիլոյանը:

Խաղային սխեմայի փոփոխություն դժվար է սպասել: Այս պահին մարզիչն այս սխեման օպտիմալ է համարում:

Կոսովոն ամուր թիմ է, այստեղ բավականի որակյալ ֆուտբոլիստներ կան, որոնք հանդես են գալիս թոփ առաջնութուններում: Հյուրերը ֆիզիկական պայքար են առաջարկում, բայց նաև հարուստ են տեխնիկապես, հարկ եղած դեպքում լավ գնդակ են վերահսկում:

Տանտերերը տարվա առաջին խաղում ամեն ինչ անելու են երկրպագուներին ուրախացնելու համար, սակայն Կոսովոն ամուր կազմ ունի և առնվազ մեկ գոլ կարող է խփել:

Առաջարկում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
20:00/22 մրտ
Հայաստան – Կոսովո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ