Հայաստան – Կոսովո: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

20:00, 22 մրտ 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստան – Կոսովո ընկերական հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Հայաստանի ազգային հավաքականը վերսկսում է ելույթները միջազգային ասպարեզում: Մինչև աշուն Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կբավարարվի ընկերական խաղերով: Կոսովոյի և Չեխիայի հետ կխաղանք մարտին, իսկ Սլովենիայի ու Ղազախստանի հետ՝ հունիսին: Այսօր կխոսեմ Հայաստան – Կոսովո հանդիպման մասին, որը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Սա Հայաստանի ու Կոսովոյի միջև երկրորդ դիմակայություն է: Առաջինը 2022-ի նոյեմբերի 16-ին էր Պրիշտինայում: Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, երկրորդ գոլը մեր ընտրանին բաց թողեց ավելացված ժամանակում: Այդ ժամանակ Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ չուներ, պաշտոնակատարը Ռոման Բերեզովսկին էր: Իսկ մեր թիմի գոլերը խփեցին Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը, որոնք հիմա ևս հավաքականի կազմում են:

Կազմի մասով Պետրակովը խնդիրներ ունի. նախապես հրավիրված Նաիր Տիկնիզյանը, Հովհաննես Համբարձումյանը և Ուգոչուկվու Իվուն վնասվածք ստացան և նրանց փոխարինեցին Դավիդ Դավիդյանը «Փյունիկից», Էդգար Գրիգորյանն «Արարատ-Արմենիայից» և Էդգար Փիլոյանը «Վանից»: Վերջին երկուսն ազգային հավաքական հրավիրվել են առաջին անգամ: «Վանը» ևս իր պատմության մեջ առաջին անգամ է ֆուտբոլիստի գործուղում ազգային հավաքական: Եթե հաշվի առնենք, որ Տիգրան Բարսեղյանին և Սարգիս Ադամյանին Պետրակովը չի հրավիրում ոչ ֆուտբոլային պատճառներով, ապա ստացվում է, որ մնացած բոլոր առաջատար կամ հիմնական խաղացողներն ուկրաինացի մասնագետի տրամադրության տակ են:

Կոսովոյի հավաքականը շարունակում է եվրոպական ֆուտբոլում «պինդ ընկույզի» կարգավիճակում լինել: Սարեր շուռ տալ այդ թիմը չի կարող, բայց կարող է տհաճ անակնկալ մատուցել բոլորին, այդ թվում՝ գրանդներին: Նորանշանակ գերմանացի մարզիչ Ֆրանկո Ֆոդայի տրամադրության տակ բավականին բարձրակարգ ֆուտբոլիստներ են: «Նապոլիի» պաշտպան Ամիր Ռահմանիին, «Բեշիկթաշի» կիսապաշտպան Միլոտ Ռաշիցային և «Մալյորկայի» հարձակվող Վեդաթ Մուրիքիին ճանաչում են բոլորը:

Հետևաբար, Հայաստանի հավաքականին դյուրին փորձություն չի սպասում: Հաղթանակի համար հարկավոր է ջանքեր գործադրել, Կոսովոն հենց այնպես հանձնվող մրցակիցներից չէ, անգամ հյուրընկալվելիս: Գոլեր այս խաղում կլինեն, այն էլ՝ երկու թիմերի կատարմամբ: Առաջարկում եմ ընտրել բանական, բայց մշտապես ազարտ ապահովող տարբերակ՝ խաղում 3 և ավելի գոլ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ընկերական խաղ
20:00/22 մրտ
Հայաստան - Կոսովո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ