Հայաստան – Կիպրոս: Կանխատեսում և խաղադրույք
Հայաստանի հավաքականը նախորդ խաղում 1։2 հաշվով պարտվեց Թուրքիային։ Խաղի բոլոր 3 գոլերն էլ խփեցին թուրքերը։ 90 րոպեների ընթացքում մենք այդպես էլ չունեցանք 100 տոկոսանոց գոլային պահեր։ Այո, վտանգավոր պահեր կային, բայց դրանք ավելի շատ բխում էին խաղի հաշվից, սցենարից, քան մեր գործողություններից։
Կազմի հետ կապված Ալեքսանդր Պետրակովը որոշակի փոփոխություններ է արել։ Հավանաբար, դարպասը կպաշտպանի Բուչնևը։ Պաշտպանությունում Հարոյանի հետ կխաղան Էրիկ Փիլոյանն ու Երջանիկ Ղուբասարյանը։ Եզրերում՝ Տիկնիզյանն ու Դավիդյանը։ Դաշտի կենտրոնում նորից կլինի Սպերցյան-Իվու զույգը։ Առջևի գծում էլ նորամուտը կնշի Հրանտ Լեոն Ռանոսը։ Բիչախչյանն ու Ադամյանն էլ կօգնեն երիտասարդ հարձակվողին։ Մաքսիմալ չխաղակցված կազմ։ Դժվար է ասել, թե ինչ կարելի է սպասել այս ֆուտբոլիստներից։
Կիպրոսի հետ վերջին 3 ընկերական խաղերից 2-ում թիմերը փոխանակվել են գոլերով։ Կարծում եմ, որ նույնը կլինի նաև այս անգամ։ Կիպրոսի հավաքականը նախորդ խաղում 0։3 հաշվով պարտվել է Շոտլանդիային։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․89 գործակցով։ Գուցե ամեն ինչ խոսում է այն մասին, որ խաղը գոլառատ չի լինի՝ հաշվի առնելով 2 թիմերում առկա խնդիրները։ Այնուամենայնիվ, ընկերական խաղերում կանխատեսում կատարել միշտ էլ դժվար է՝ նույնիսկ եվրոպական թոփ հավաքականների դեպքում։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: