Հայաստան – Կիպրոս: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

19:00, 28 մրտ 2023
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Հայաստան – Կիպրոս ընկերական հանդիպման վերաբերյալ:

Հայաստանի հավաքականը վաղուց նման ֆուտբոլ չէր խաղացել: Ալեքսանդր Պետրակովի նորամուտի խաղում ադրենալինի պակաս չզգացվեց, սակայն հաշիվը հիասթափեցնող էր: Մեր թիմն առնվազն արժանի չէր պարտության, բայց կարգը և վարպետությունը հենց նման հանդիպումներում են զգացվում:

Ամեն դեպքում, դրական տարրեր նկատվեցին: Կարճ ժամանակում նոր մարզիչը հասցրել էր ինչ-որ բան սերմանել, սակայն անելիքները շատ են:

Լավ կլիներ, եթե հավաքականն ընկերական հանդիպում անցկացներ Թուրքիայի հետ խաղից առաջ, ոչ թե հետո, բայց դե սա էլ վատ տարբերակ չէ: Կիպրոսը բավականին ամուր կոլեկտիվ ունի: Կեցբայան հասցրել է ձեռագիր դնել: Հետևաբար, որպես սպարինգ մրցակից Կիպրոսի հավաքականն այս պահին լավագույն տարբերակներից մեկն է:

Հաճելիորեն զարմացրին Հայաստանի հավաքականի նորեկները: Ափսոս գործի մեջ նման խաղում չտեսանք Հրանտ Լեոն-Ռանոսին: Կիպրոսի հետ մրցավեճում կադրային փոփոխությունների պակաս չի զգացվի, սակայն հոգեբանական տեսանկյունից Պետրակովի համար շատ կարևոր է հաղթանակի հասնել: Դա լրացուցիչ մոտիվացիա կլինի ֆուտբոլիստների համար:

Ամեն դեպքում, դեռ վաղ է հավաքականի խաղին ամբողջական գնահատական տալը, բայց Կիպրոսի հետ դիտարժան ու ագրեսիվ ֆուտբոլ եմ սպասում:

Առաջարկում եմ խաղի գոլերի տոտալը 2-ից շատ խաղադրույքը: Մենք պաշտպանությունում խաղակցվածության խնդիր ունենք, իսկ առջևի գծում տղաները կարող են գոնե մեկ գոլ խփել:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
19:00/28 մրտ
Հայաստան – Կիպրոս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ