Հայաստան – Կիպրոս։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 28 մրտ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Հայաստան – Կիպրոս ընկերական հանդիպման վերաբերյալ։

Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024 ընտրական մրցաշարի անդրանիկ խաղում չկարողացավ տանը պահպանել հաղթական հաշիվը Թուրքիայի հետ սկզբունքային խաղում ու պարտվեց 1։2 հաշվով։ Կիպրոսի հետ ընկերական խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ստիպված է լինելու գնալ որոշակի փոփոխությունների. նախնական պայմանավորվածության համաձայն, Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բալեկյանն ու Էդգար Բաբայանը Թուրքիայի հետ խաղից հետո պետք է վերադառնան իրենց ակումբային մարզաբազա։ Միևնույն ժամանակ վնասվածք են ստացել Անդրե Կալիզիրը, Տարոն Ոսկանյանը։ Հետևաբար, ընկերական խաղում երկրպագուներն ու Պետրակովը գործի մեջ կտեսնեն այլ կազմ։

Կիպրոսցիներն իրենց ընտրական ճանապարհը ևս սկսել են պարտությամբ։ Սակայն, ի տարբերություն Հայայստանի հավաքականի, Կիպրոսն արտագնա խաղում առանց լուրջ դիմադրության, պարտվեց Շոտլանդիային 0։3 հաշվով։ «Կղզիաբնակներն» առաջին կեսում արագ գոլեր ընդունելուց հետո գործնականում այլևս ոչնչով աչքի չընկան։ Երևանում կայանալիք խաղում նրանք կփորձեն թարմացնել իրենց դրական ցուցանիշը Հայաստանի հավաքականի հետ խաղերում՝ 5 խաղում 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի ու միայն 1 պարտություն, որն էլ տեղի է ունեցել թիմերի միջև կայացած վերջին խաղում 2017-ին, երբ Հայաստանի ընտրանին տանը հաղթել էր 3։2 հաշվով։

Այս թիմերի միջև կայացած 3 խաղերը եղել են ընկերական ու ստացվել են բավական արդյունավետ։ Ենթադրում եմ, որ առաջիկա խաղում էլ կլինեն գոլեր, իսկ Հայաստանի հավաքականը տանը կփորձի տանել իր առաջին հաղթանակը 2022 թվականի հունիսից ի վեր։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
19:00/28 մրտ
Հայաստան - Կիպրոս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ