Հայաստան – Իռլանդիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:00, 04 հնս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Հայաստան – Իռլանդիա Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Հայաստանի ազգային հավաքականը երկարատև դադարից հետո վերսկսում է միջազգային մրցելույթները։ Ազգերի լիգայի խաղարկության Բ դիվիզիոնի առաջին տուրում Խոակին Կապառոսի ընտրանին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիայի հավաքականին։ Բոլորի հիշողության մեջ դեռևս թարմ է 11 տարի առաջ Դուբլինում Ռոման Բերեզովսկու անհիմն կարմիր քարտն ու մեր թիմի կրած դառը պարտությունը։ Մեր տղաները միանշանակ դաշտ դուրս կգան ռևանշի հույսով, չնայած որ այդ կազմի մի շարք ֆուտբոլիստներ ոչ միայն այլևս չեն հրավիրվում Հայաստանի հավաքական, այլև ոմանք ավարտել են կարիերան։ Փորձենք հասկանալ՝ առաջիկա խաղում ինչ կազմով է խաղալու մեր ընտրանին։ 

Հայաստանի հավաքականը, ամենայն հավանականությամբ, խաղալու է 3 պաշտպանով, քանի որ մրցակիցը նույնպես վերջին շրջանում նախըտնտրում է հենց այս սխեման։ Դա, գուցե, կօգնի խուսափել մեծ քանակությամբ գոլեր ընդունելուց։ Նախորդ 5 խաղերից 4-ում մեր թիմը պարտվել է՝ սեփական դարպասն ընդունելով 19 գնդակ։ Միևնույն ժամանակ, բրիտանական թիմը պահպանում է ութխաղյա անպարտելի շարքը։ Որքան էլ զարմանալի է, բայց Իռլանդիայի հավաքականը երբեք ոչ մի հաղթանակ չի տարել Ազգերի լիգայում՝ անցկացրած 10 խաղում գրանցելով 5-ական ոչ-ոքի և պարտություն։

Բնականաբար, Հայաստանի հավաքականին դժվար հանդիպում է սպասվում։ Կապառոսի տղաների՝ գոլ խփելու հավանականությունը բարձր եմ գնահատում։ Բայց դա ոչ մի կերպ չի երաշխավորի հաղթանակը, քանի որ Իռլանդիան խուսափել է պարտությունից վերջին 4 խաղում, երբ առաջինն է գոլ բաց թողել։ Ենթադրում եմ, որ երկու խաղակեսերում էլ մենք գոլ կտեսնենք։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
17:00/4 հնս
Հայաստան - Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ