Հայաստան – Իռլանդիա: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

17:00, 04 հնս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների միջև Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ:

Ողջույն.

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պայքարն Ազգերի լիգայի երրորդ խաղարկությունում, որտեղ կրկին Եվրոյի եզրափակիչ փուլի ուղեգրեր են խաղարկվելու: Ճիշտ է, այս անգամ մեր խնդիրն ավելի բարդ է, քանի որ հանդես ենք գալու B լիգայում, որտեղ մեր մրցակիցները վարկանիշով մեզ գերազանցող հավաքականներ են: Ամեն դեպքում, Խոակին Կապառոսը բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու, և ուժեղ հավաքականների հետ վեց խաղը չի կարող այդ գործընթացին խանգարել:

Իսպանացի մասնագետի խնդիրներն առաջին հերթին խաղային են. Հայաստանի հավաքականի պաշտպանությունում անհասկանալի վիճակ է: Վարազդատ Հարոյանը վերջին անգամ խաղացել է Նորվեգիայի հետ, երկու ամիս առաջ. հենց այդ խաղում մեր ավագը կոտրեց ձեռքը: Անդրե Կալիզիրը չկա վնասվածքի պատճառով, իսկ Հայկ Իշխանյանը վնասվածք ստացավ մարզման ժամանակ: Սա հուսադրող չէ մեկնարկային խաղից առաջ, բայց ելք գտնել, միևնույնն է, հարկավոր է: Առջևի գծում ընտրությունն ավելի մեծ է, նույնիսկ այնքան, որ չեն հրավիրվել Ժիրայր Շաղոյանն ու Արթուր Միրանյանը: Անգամ, երբ պարզվեց, որ վնասվածքի պատճառով չի գալու նաև Լուկաս Սելարայանը:

Մեր մրցակիցը Եվրոպայում ամենաահեղներից չէ: Բայց ամենաանհարմարներից է Հայաստանի հավաքականի համար: Գաղտնիք չէ, որ մեր թիմերը բարդ են խաղում բրիտանական ոճի ներկայացուցիչների հետ: Նրանց դավանած ուժային ֆուտբոլը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: Իռլանդիայի այսօրվա հավաքականը համալրված չէ աստղերով: Բայց թիմային տեսանկյունից իռլանդացիները տպավորում են: Սթեֆեն Քենին փորձառու ու երիտասարդ ֆուտբոլիստների շատ հետաքրքիր համադրություն է ստացել և, եթե աշխարհի առաջնություն Իռլանդիան դուրս չեկավ, ապա Եվրոյի վերաբերյալ հաստատ այլ ծրագրեր ունի: Իրենց վերջին տասը խաղում իռլանդացիները միայն մեկ պարտություն են կրել՝ 1-2 հաշվով Պորտուգալիայից: Մենք հակառակը՝ վերջին տասը խաղում միայն մեկ հաղթանակ ենք տոնել, այն էլ ընկերական խաղում:

Այս իրավիճակում շատ հավանական է, որ Հայաստանի հավաքական Իռլանդիայից բաց կթողնի. նույնիսկ մեկից ավելի: Հուսանք, որ մրցակցի դարպասում առնվազն մեկ գնդակ ավելի կհայտնվի:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
17:00/4 հնս
Հայաստան - Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ