Հայաստան – Իռլանդիա։ Խոակին Կապառոսի թիմը կզարմացնի

17:00, 04 հնս 2022
Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի 1-ին տուրում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Իռլանդիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն տանտերերը։

Հայաստանի ազգային հավաքականի որևէ խաղի վերաբերյալ կանխատեսում անելուց շատ դժվար է ինչ-որ օրինաչափություն գտնել և փորձել դրանից ելնելով հետևություններ անել։ Բոլորս էլ հիշում ենք մեր հավաքականի նախորդ խաղը, երբ պարտվեցինք Նորվեգիային 0։9 հաշվով։ Ի՞նչ հետևություն կարող ենք անել այդ հանդիպումից։ Կարծում եմ, որ պարզապես պետք է մոռանալ այդ խաղը և վերջ։ Պետք է մոռանալ նաև Իռլանդիայի դեմ շուրջ 10 տարի առաջ կայացած հանդիպումները։

Հետաքրքիր փոփոխություն կարող ենք տեսնել Հայաստանի հավաքականի խաղում։ Կարծում եմ, որ Կապառոսն այս մրցաշարի համար կընտրի 3 կենտրոնական պաշտպանով խաղային սխեման։ Իռլանդիան և Շոտլանդիան նույն սխեմայով են խաղում։ Ուկրաինան էլ երբեմն այդ սխեման է կիրառում։ Բացի այդ, կիսապաշտպանությունում որակյալ և բարձրակարգ հենակետային կիսապաշտպանի բացակայության պայմաններում ավելի ճիշտ կլինի այդ բացը փոխհատուցել պաշտպանությունում ևս մեկ ֆուտբոլիստ ավելացնելով։

Այս խաղի վերաբերյալ առաջին հայացքից ամենահավանական թվացող խաղադրույքների՝ Իռլանդիայի հավաքականի հաղթանակի և հանդիպման գոլերի քիչ տոտալի համար սահմանված խաղադրույքներն այդքան էլ բարձր չեն։ Բացի այդ, կարծում եմ, որ առաջիկա 4 հանդիպումներից միայն այս խաղում մենք հաղթելու ավելի մեծ շանսեր ունենք։ Շոտլանդիան չկարողացավ ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճել և ամբողջ զայրույթը կթափի մեր հավաքականի վրա։ Իսկ Ուկրաինան, անկախ ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճել-ճնվաճելու հանգամանքից, խաղալու է միայն հաղթանակի համար։ Եթե կա մի խաղ, որտեղ հնարավոր է մոտիվացիայով, ցանկությամբ գերազանցել մրցակցին և հաղթանակ տանել, ապա դա այս հանդիպումն է։ Այո, Իռլանդիան բավականին ամուր թիմ ունի։ Նրանք չեն պարտվել բելգիացիներին, սերբերին և պորտուգալացիներին։ Կարծում եմ, որ կարելի է ռիսկի դիմել։ Ընտրում եմ Հայաստանի հավաքականի հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 4․70 գործակիցը։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
17:00/4 հնս
Հայաստան – Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ