Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա. Վլադիսլավ Տուրովի կանխատեսումը

21:00, 11 նյմ 2021
Պրոֆեսիոնալ հանդիկապեր, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Վլադիսլավ Տուրովը կանխատեսում է կատարել Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների միջև 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին՝ 9-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Հայաստանի հավաքականն արժանի ընտրական փուլ է անցկացնում ԱԱ-ում, քանի որ դեռ պահպանում է երկրորդ տեղ գրավելու շանսերը։ Սակայն հզոր մեկնարկից ու 3 հաղթանակներից հետո եղավ միավորների կորուստ, այդ թվում՝ Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում։ Երկրորդ տեղ գրավելու համար անհրաժեշտ է առավելագույն միավորներ վաստակել վերջին 2 խաղերում։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը վաստակել է նույնքան միավոր, որքան Հայաստանը, և պահպանում է երկրորդ տեղ գրավելու շանսերը։ Դարձյալ պետք է առավելագույն միավորներ հավաքել վերջին 2 խաղերում և սպասել Ռումինիայի սայթաքմանն Իսլանդիայի դեմ խաղում։

Հանդիպումը կսպասարկի իսպանացի Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը, որը բավականին խիստ մրցավար է և միջինը 5,3 դեղին քարտ է ցույց տալիս միջազգային խաղերում։ Իհարկե, նա քիչ է սպասարկում հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ։

Հայաստանի հավաքականի տնային խաղերը հարուստ են դեղին քարտերով (միջինում 5 զգուշացում)։ Այստեղ, իհարկե, կարևոր է, որ ռումինացիների դեմ խաղում եղավ դեղին քարտերի տեղատարափ (3։4)։ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի խաղերն ԱԱ-2022-ի ու Եվրո-2020-ի ընտրական փուլերում հարուստ են զգուշացումներով։ Արդյունքում՝ ունենք երկրորդ տեղի համար պայքարող մրցակիցների դիմակայություն, ինչին գումարվում է խիստ մրցավարի գործոնը։ Հավանաբար, կլինի լարված հանդիպում ու կոշտ պայքար։ Դեղին քարտերը շատ կլինեն։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
21:00/11 նյմ
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ