Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա (Մ-21)․ կանխատեսում

18:00, 12 հկտ 2021
Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի H խմբի 5-րդ տուրում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կընդունի մակեդոնացիներին: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ դաշտի տերերն առաջին խաղակեսում գոլ կխփեն։

Նախորդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը 1։4 հաշվով պարտվեց սերբերին՝ հանդիպման վերջին 10 րոպեում 3 գոլ բաց թողնելով։ Ի դեպ, այդ խաղում հաշիվը բացել էր հենց Հայաստանի Մ-21 հավաքականը։ Ռաֆայել Նազարյանի թիմը փորձում է համարձակ և հարձակողական ֆուտբոլ խաղալ։ Վերջին 3 խաղում մենք գոլ ենք խփել առաջին կեսում, բայց երկրորդում չենք դիմացել մրցակցի ճնշմանը։

Մակեդոնացիները խմբի հետնապահն են, սակայն բուքմեյքերները նախապատվությունը տալիս են նրանց։ Հյուսիսային Մակեդոնիան հաղթանակ չի տարել այս ընտրական փուլում՝ 2 ոչ ոքի և 1 պարտություն։

Խաղի ելքի վերաբերյալ դժվար է կանխատեսում կատարել, քանի որ նույն սերբերի դեմ խաղում գրեթե անհնար էր գուշակել, որ այդպես մեկնարկած առաջին խաղակեսում, երբ հաղթում էինք 1։0 հաշվով, 4 գոլ բաց կթողնենք երկրորդ խաղակեսում։

Կարծում եմ՝ այս անգամ էլ իրավիճակը կարող է կրկնվել։ Հաշվի առնելով, որ մրցակիցն այդքան էլ ուժեղ չէ, ենթադրում եմ, որ Ռաֆայել Նազարյանի թիմը կփորձի հենց մեկնարկային րոպեներից ճնշում գործադրել։

Ընտրում եմ՝ Հայաստանի Մ-21 հավաքականն առաջին խաղակեսում գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․20 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Մ-21 Եվրո-2023-ի ընտրական փուլ
18:00/12 հկտ
Հայաստան Մ-21 – Հյուսիսային Մակեդոնիա Մ-21
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ