Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա (Մ-21)․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

18:00, 12 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի մինչև 21 տարեկանների հավաքականների միջև Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի H խմբի 5-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքկանը նախորդ տուրում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց։ Մրցակիցը բավականին ուժեղ Սերբիայի հավաքկանն էր։ Ճիշտ է, մեր տղաները ակտիվ սկսեցին խաղը, խփեցին 2 գոլ, որից միայն մեկը մրցավարը հաշվեց, բայց ավելին անել չհաջողվեց։ Մեր երիտասարդները վատ ֆուտբոլ չեն խաղում որակավորման մրցաշարում, բայց ամեն անգամ ինչ-որ բան պակասում է։ Կենտրոնացվածություն, ագրեսիվություն, կոշտ պայքար՝ կարող եք ընտրել ըստ ձեր ճաշակի։

Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն էլ նախորդ խաղից հետո նշեց, որ իր ֆուտբոլիստները քիչ են պահեր ստեղծում մրցակիցի դարպասի մոտ։ Չնայած այս ամենին՝ Հայաստանի երիտասարդական հավաքականը փորձում է հարձակողական ֆուտբոլ ցուցադրել, իսկ դա ողջունելի է։

Մեր հաջորդ մրցակիցը Հյուիսայաին Մակեդոնիայի երիտասարդներն են։ Հյուրերը եզրափակում են H խմբի մրցաշարային աղյուսակը։ Զարմանալի է, բայց ակնհայտ հետնապահ համարվող Ֆարերյան կղզիների մինչև 21 տարեկանների թիմը խմբում 3-րդ տեղում է և ունի 5 միավոր։ 5-րդ տուրում կղզիաբնակները մրցելու են ուկրաինացիների հետ, սերբերն էլ խաղալու են առաջատար Ֆրանսիայի հետ։ Այս դիմակայությունում ոչ ոքին հնարավոր է։ Եթե ֆարերները պարտվեն, իսկ մենք կարողանանք առավելության հասնել հյուսիսմակեդոնացիների նկատմամբ, ապա կբարձրանանք 3-րդ տեղ։

Իհարկե, ոչ միշտ է հաշվարկը համընկնում ցանկության հետ, բայց Հյուսիսային Մակեդոնիայի թիմը կարգով այնքան էլ բարձր չէ և նրանց հաղթելը լիովին հնարավոր է, նվազագույնը գոնե ոչ ոքի, բայց ոչ պարտություն։

Ռաֆայել Նազարյանի թիմն առավել քան մոտիվացված է և տանը հնարավորություն ունի ուրախացնել երկրպագուներին ու բարելավել իր մրցաշարային գործերը։ Տեսնենք, թե ինչ կստացվի։

Ապահովության համար խորհուրդ կտամ ընտրել Հայաստանի երիտասարդական հավաքականը չի պարտվի (1X) տարբերակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․69 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Մ-21 Եվրո-2023
18:00/12 հկտ
Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա (Մ-21)
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ