Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա․ Մխիթարյանը կամ Սելարայանը գոլ կխփեն

21:00, 11 նյմ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոի հեղինակ կդառնան կամ Հենրիխ Մխիթարյանը, կամ Լուկաս Սելարայանը։

Այս խաղի համար ընտրել էի կոնկրետ Լուկաս Սելարայանը կդառնա գոլի հեղինակ խաղադրույքը, սակայն Vbet-ն ավելի լավ տարբերակ ունի։ Գոլերի հեղինակներ կրկնակի հնարավորություն բաժնից ընտրել եմ՝ Հենրիխ Մխիթարյանը կամ Լուկաս Սելարայանը գոլ կխփեն խաղադրույքը՝ 2․08 գործակցով։ Կարծում եմ՝ այս խաղադրույքը կաշխատի, քանի որ հիմա Սելարայանը փայլուն մարզավիճակում է։ Հայաստանի հավաքականի նորեկն ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» նախորդ խաղերում պարբերաբար աչքի է ընկել գոլերով։ Բացի այդ, նա առաջին անգամ է Հայաստանում, և դա լրացուցիչ մոտիվացիա կարող է լինել։

Սելարայանը դեռևս գոլ չի խփել Հայաստանի հավաքականի կազմում և այսպիսի խաղում, երբ մի քանի առաջատարներ բացակայում են, կարծում եմ՝ Լուկասը և Մխիթարյանը կլինեն հարձակման գծի գլխավոր դերակատարները։

Հետաքրքիր է այն, որ հենց այս երկու ֆուտբոլիստներն էլ կմոտենան գնդակին, երբ մեր թիմը մրցակցի տուգանային հրապարակի մոտ ստանդարտի հնարավորություն ստանա։ 11 մետրանոց լինելու դեպքում էլ այս երկուսից մեկը կհարվածի։

Վերջին հանդիպումները ցույց տվեցին, որ Հայաստանի հավաքականի որևէ խաղի ելք գուշակելը, մեղմ ասած, անհավանական է թվում։ Քչերն էին սպասում, որ ընտրական փուլի մեկնարկում երեք հաղթանակ կտանենք։ Գուցե ոչ ոք չէր հավատում, որ միավորներ կկորցնենք Լիխտենշտեյնի և Իսլանդիայի դեմ խաղերում։

Կարծում եմ, որ այս խաղի համար լավագույն տարբերակն է՝ Հենրիխ Մխիթարյանը կամ Լուկաս Սելարայանը գոլ կխփեն խաղադրույքը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
21:00/11 նյմ
Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ