Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա․ Հանդիպումը գոլառատ չի ստացվի

21:00, 11 նյմ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ չի ստացվի։

Հայաստանի հավաքականը լավ սկսեց այս ընտրական փուլը՝ 3 անընդմեջ հաղթանակ տանելով Լիխտենշտեյնի (1։0), Իսլանդիայի (2։0) և Ռումինիայի (3։2) նկատմամբ: Բայց հաջորդ խաղերում Հայաստանի հավաքականը 3 ոչ ոքի խաղաց և պարտվեց Գերմանիային (0։6) ու Ռումինիային (0։1)։

Այնուամենայնիվ, Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պայքարում է երկրորդ տեղի համար։ Այս պահին թիմը 1 միավոր է հետ են մնում երկրորդ տեղից։ Մակեդոնացիները նույնպես ունեն 12 միավոր և Հայաստանի հավաքականի հետ բաժանում են 3-4-րդ տեղերը։

Հյուսիսային Մակեդոնիան ԱԱ-2022-ի ընտրական փուլում 3 հաղթանակ է տարել, 3 ոչ ոքի գրանցել և 2 պարտություն կրել։ Թիմը ընտրական փուլի մեկնարկում սենսացիոն հաղթանակ տարավ Գերմանիայի հավաքականի նկատմամբ։ Իսկ պատասխան խաղում գերմանացիները հաղթեցին 4։0 հաշվով։

Բուքմեյքերները Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատում են 2․90, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակը՝ 2․58 գործակցով։ Ոչ ոքին ստացել է 3․42 գործակիցը։

Բուքմեյքերները կարծում են, որ Երևանում սպասվող խաղը գոլառատ չի լինի։ Խաղի գոլերի 2․5-ից քիչ տոտալը գնահատվում է 1․71, իսկ 2․5-ից շատ տոտալը՝ 2․09 գոչծակցով։ Հայաստանի հավաքականի տնային վերջին 4 խաղից 3-ը գոլառատ չեն եղել։

Այս թիմերի միջև կայացած վերջին 5 խաղից 3-ը նույնպես գոլառատ չեն եղել։

Այս հանդիպումը կարևոր է երկու հավաքականների համար։ Երկուսն էլ պայքարում են երկրորդ տեղի համար։ Կարծում եմ՝ կողմեր ռիսկի չեն դիմի և զգուշավոր խաղ կլինի։ Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․71 գործակցով։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
21:00/11 նյմ
Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ