Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

21:00, 11 նյմ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա ԱԱ-2022-ի որակավորման մրցաշարի J խմբի 9-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Հայաստանի հավաքականը չափից ավելի բարդացրել է իր վիճակը և գործնականում զրկվել է փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարից։ Խոակին Կապառոսի թիմը տեսականորեն շանսեր պահպանում է, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ դա գրեթե անհնարին է։

Մեր տղաները ոչ միայն պետք է հաղթեն վերջին 2 հանդիպումներում, այլ նաև պետք է աղոթեն, որպեսզի հիմնական մրցակիցները միավորներ կորցնեն։ Սակայն, չմոռանանք, որ վերջին տուրում մենք մրցելու ենք Գերմանիայի հավաքականի հետ։ Բունդեսթիմը վաղուց լուծել է իր խնդիրը, սակայն դժվար թե միավոր տա մեզ։

Այժմ եկեք խոսենք հյուսիսմակեդոնացիների հետ մրցավեճից։ Սկոպյեում մենք չափից ավելի զգույշ գործեցինք և շատ թանկ 2 միավոր կորցրինք։ Ու դա մեծապես ազդեց մեր հետագա ընթացքի վրա։ Կապառոսի կոլեկտիվն այլևս կորցնելու ոչինչ չունի և պարտավոր է հաղթել։ Հյուրերն ամենևին էլ անանցանելի չեն։ Նրանք բազմաթիվ սխալներ են թույլ տալիս պաշտպանությունում, մրցակիցների պրեսինգի դեպքում խուճապ է առաջանում թիկունքում։

Մի խոսքով՝ հյուսիսմակեդոնացիներն արագ տեմպի ժամանակ անհարմար են զգում իրենց։ Հայաստանի հավաքականի մարզիչը շատ լավ գիտե այդ մասին։ Այո՛, մենք բազմաթիվ կադրային կորուստներ ունենք։ Հատկապես սարսափելի է պաշտպանության վիճակը։ Որակազրկված են Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննիսյանը, հենակետային գոտում չկա Էդուարդ Սպերցյանը, սակայն ենթադրում եմ, որ մեր տղաներն առաջին իսկ րոպեներից հարձակողական ֆուտբոլ են ցուցադրելու։

Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը «Հանրապետականում» հաղթելու է և խաղի գոլերի տոտալը լինելու է 2․5-ից շատ։ Այս խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 4․50 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
21:00/11 նյմ
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ