Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա․ Ալեքսեյ Սմիրնովի կանխատեսումը

21:00, 11 նյմ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսեյ Սմիրնովը կանխատեսում է արել Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա ԱԱ-2022-ի որակավորման մրցաշարի J խմբի 9-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Վերջին 2 տարվա ընթացքում այս հավաքականները հանդիպել են 2 անգամ։ Ազգերի լիգայի 2020 թվականի խաղարկությունում Հայաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան 2 անընդմեջ խաղում բավականին դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցին, չնայած՝ այնքան էլ շատ գոլեր չխփեցին՝ 1։0 և 2։1։ Իսկ այս որակավորման մրցաշարի առաջին դիմակայությունում գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի։ Սակայն այս դիմակայությունում ես նման արդյունք չեմ ակնկալում։

Բլագոյա Միլևսկու և Խոակին Կապառոսի կոլեկտիվները J խմբում զբաղեցնում են 3-րդ և 4-րդ տեղերը, ընդ որում, 2-ն էլ վաստակել են 12-ական միավոր։ Ավելի բարձր արդեն անհասանելի Գերմանիայի հավաքականն է (21 միավոր) և Ռումինիան (13 միավոր)։ Կարելի է ասել, որ 2 կողմերն էլ լավ հնարավորություն ունեն բարձրանալու 2-րդ տեղ, սակայն դրա համար անպայման պետք է հաղթեն այս խաղում։ Ենթադրում եմ, որ բարձր մոտիվացիան հանդիպումն էլ ավելի դիտարժան կդարձնի։ Կողմերը չեն խաղալու ոչ ոքիի համար և ցանկացած խփված գնդակ կարող է բացել խաղը։ Խաղադրույք կատարելիս առաջարկում եմ ուշադրություն դարձնել գոլերին։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
21:00/11 նյմ
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ