Հայաստան — Ղազախստան. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 26 մրտ 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի Հայաստան — Ղազախստան հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը վստահ է, որ Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ հաղթանակ կտանի: 

Այնպես է ստացվել, որ Հայաստանի ազգային հավաքականն իր վերջին հանդիպումը հաղթանակով է ավարտել՝ 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տանելով Մոնտենեգրոյի նկատմամբ: Այդ խաղից հետո էյֆորիան դեռևս չի անցել, և մինչև հիմա հայ երկրպագուները Գևորգ Ղազարյանի գոլով են ապրում, այդ հաղթանակով, ու այնպես է ստացվել, որ մեր հաջորդ մրցակիցը լինելու է Ղազախստանի հավաքականը, ումից մենք ավանդաբար ուժեղ ենք գտնվել: Մասնավորապես՝ վերջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթել է 3:0 հաշվով, բայց այսօրվա հանդիպումը այդ խաղի հետ ոչ մի կերպ չի կարելի կապել, որովհետև Ղազախստանի հավաքականը հիմա լրիվ կերպարանափոխվել է դեպի լավը, և հիմա ղազախական ֆուտբոլը մեծ ծաղկում է ապրում: Ղազախստանի հավաքականը վերջերս բավականին հաջող հանդիպումներ է անցկացրել, եթե չհաշվենք Կիպրոսից կրած վերջին պարտությունը: Ընդհանուր առմամբ, ղազախական ֆուտբոլը բավական լուրջ արդյունքներ է գրանցել՝ մասնավորապես ակումբային ֆուտբոլում: Ղազախական ակումբները գերազանց են հանդես գալիս և տարեցտարի ձեռք են բերում Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Այնտեղ կարողանում են բավական լուրջ նյարդերը քայքայել ուժեղ ակումբների: Եթե հիշում եք, «Աստանան» ինչպես հասավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:

Բայց այսօրվա Ղազախստանի հավաքականն ունի բավական լուրջ կորուստներ: Թիմը ժամանել է Երևան առանց մի շարք առաջատար ֆուտբոլիստների: Մասնավորապես կենտրոնական հարձակվող և հավաքականի լավագույն ռմբարկու Սերգեյ Խիժնիչենկոն կարողացել է երկու գոլի հեղինակ դառնալ Լեհաստանի հետ խաղում, որում գրանցվեց 2:2 հաշիվը: Ղազախստանը, ընդհանուր առմամբ, խփել է 3 գնդակ, որոնցից երկուսը՝ Խիժնիչենկոն:

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա մամուլի ասուլիսի ընթացքում Արթուր Պետրոսյանը նշեց, որ աջ պաշտպանի դիրքում կան խնդիրներ: Առաջին հայացքից բավական լավ մարզավիճակում են և Մկոյանը, և Համբարձումյանը, և Կամո Հովհաննիսյանը, սակայն մեր ընտրանու գլխավոր մարզիչն ասաց, որ Համբարձումյանը վնասվածք է ստացել, և դա կարող է խանգարել նրան հանդես գալ: Հրայր Մկոյանը տևական ժամանակ չկար, երկու ամիս չէր խաղում, երկու շաբաթ է, ինչ սկսել է մարզվել, իսկ մինչ այդ բավական լավ մարզավիճակում էր: Եվ մնում է միայն Կամո Հովհաննիսյանը, ում կարող է օգտագործել նաև աջ կիսապաշտպանի դիրքում: Դրա մասին ասել է Արթուր Պետրոսյանը: Դա նշանակում է, որ Հայաստանի հավաքականը գուցե գործի 3-5-2 կամ 5-3-2, 5-4-1 դասավորությամբ: Այսինքն խնդիրը սա չէ, խնդիրն այն է, որ կարող է գործել 5 պաշտպանով, երեք կենտրոնականով, երկու ինսայդներով, որտեղ կարող է օգտագործվել Կամո Հովհաննիսյանը: Բայց, կարող է լինել տարբերակ, որ Տարոն Ոսկանյանը խաղա աջից, ձախից՝ Հայրապետյանը, պաշտպանության կենտրոնում՝ Հարոյանն ու Անդոնյանը, հենեկետայիններ՝ Արտակ Գրիգորյան և Գոռ Մալաքյան, կենտրոնում՝ Մարկոս Պիցելի, ձախից՝ Գևորգ Ղազարյան, աջից՝ Հենրիխ Մխիթարյան, ու կենտրոնական հարձակվողի դիրքում ընտրությունը շատ է՝ Ռուսլան Կորյան կամ նույն հաջողությամբ Էդգար Մանուչարյան, ով վերջերս նորից խաղային պրակտիկա է ձեռք բերել:

Ինչ վերաբերում է կանխատեսմանը, ապա, միանշանակ, Հայաստանի հավաքականի հաղթանակը, որի գործակիցը 1,68 է:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, ընտրական փուլ, 5-րդ տուր
19:00/26 մրտ
Հայաստան - Ղազախստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ