Հայաստան — Ղազախստան. Մենուա Մեհրաբյանի կանխատեսումը

19:00, 26 մրտ 2017
Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի E խմբի Հայաստան — Ղազախստան հանդիպման վերաբերյալ: Ըստ նրա՝ մեր ընտրանին երկու գոլ կխփի:

Ակնհայտ է, որ հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մի մասը ներկա պահին ֆունկցիոնալ այնպիսի վիճակում է, որ նույնիսկ բավարար չի կարելի համարել: Միևնույն ժամանակ, կան ֆուտբոլիստներ, ովքեր արդեն սկսել են կանոնավոր կերպով հանդես գալ իրենց ակումբների կազմերում, դառնալ նաև գոլերի հեղինակներ: Այսինքն, ֆունկցիոնալ առումով, ամեն ինչ նորմալ է: Բացի դա, Արթուր Պետրոսյանի գալով՝ մի տեսակ հավատ է առաջանում ազգային ընտրանու նկատմամբ: Բազմիցս եմ նշել, որ գլխավոր մարզչի հիմնական պարտականություններից մեկն էլ այն է, որպեսզի կարողանա թիմին տրամադրել պայքարի և հաղթանակի: Արթուրի մոտ այդ հատկանիշը կա (դեռևս պրոֆեսիոնալ կարիերայի ժամանակ կար), և դա հուսադրող է:

Որքան էլ հարգենք Ղազախստանի հավաքականին, միևնույն ժամանակ չենք կարող չփաստել, որ ղազախներն անցողիկ են: Երևան ժամանելուց առաջ Ղազախստանի ընտրանին ընկերական դժվարին հանդիպում է անցկացրել Կիպրոսի հավաքականի հետ, որը, միգուցե, իր ազդեցությունը թողնի մեր մրցակցի վրա (վերականգնվելու տեսանկյունից): Համենայն դեպս, կասկածից վեր է, որ Հայաստանի ընտրանին անելու է հնարավորը՝ հաղթանակ տանելու, երկրպագուներին ուրախացնելու, միավորներ վաստակելու համար: Այս խաղը՝ մեծ հաշվով, նաև որոշիչ կարող է լինել. կամ պահպանել պայքարը շարունակելու հնարավորությունը, կամ սկսել նախապատրաստվել ընտրական հաջորդ մրցաշարին: Իմ կանխատեսումը հետևյալն է՝ Հայաստանի հավաքականը կխփի երկու գնդակ:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, E խումբ
19:00/26 մրտ
Հայաստան - Ղազախստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

 

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ