Մուտք

Հայաստան — Ղազախստան. Հաբեթ Հարությունյանի կանխատեսումը

17:03, 25 Մարտի 2017
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

ArmFootball.com կայքի և «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի թղթակից, «ՑԱՅԳ» հեռուստաընկերության մարզական լրագրող Հաբեթ Հարությունյանը կանխատեսում է արել 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի Հայաստան — Ղազախստան հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը կտանի: 

Կիսվել:

Ղազախստանի հավաքականը Երևանում առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացնելու Ալեքսանդր Բորոդյուկի գլխավորությամբ: Ղազախստանի ընտրանին գլխավորելուց հետո ռուս մասնագետը չի շտապել մեծ խոստումներ տալ տեղի երկրպագուներին և հայտարարել է, որ աստիճանաբար կփորձեն լուծել առկա խնդիրներն ու, ինչ-որ տեղ հասկացնել է տվել, որ հենց սկզբից հրաշքների չսպասեն: Բորոդյուկը նաև հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղից առաջ փորձել են կազմը համալրել այն խաղացողներով, որոնք ներկա պահին խաղային պրակտիկայի պակաս չունեն: Հրավիրված ֆուտբոլիստները ներկայացնում են Ղազախստանի Պրեմիեր լիգան, որը մեկնարկել է մարտի սկզբին և խաղացողները հասցրել են անցկացնել երեք պաշտոնական հանդիպում: Ասել է, թե խաղացողներից շատերը դեռևս չեն գտնվում իրենց լավագույն մարզավիճակում: Բացի դրանից, ղազախական թիմերից շատերը տարվա այս ժամանակահատվածում խաղերն անցկացնում են արհեստական խոտածածկով խաղադաշտերում և անցումը արհեստականից բնականին կարող է իր ազդեցությունը թողնել հավաքական հրավիրված խաղացողների խաղի վրա: Բորոդյուկը Երևան մեկնելուց առաջ հրաժարվեց նաև թիմի հարձակման առաջատար Սերգեյ Խիժնիչենկոյից, վերջնական կազմից դուրս թողեց նաև կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կիսլիցինին: Կարելի է ենթադրել, որ ռուս մարզիչն իր մտահղացումներն ու պատկերացումներն ունի ապագայի հետ կապված և, ի տարբերություն նախկին գլխավոր մարզիչ Տալգատ Բույսիֆանովի, կփորձի շեշտը դնել նոր անունների վրա, նոր թիմ է ստեղծում: Կիպրոսի հետ ընկերական հանդիպմանը իր նորամուտը նշեց «Տոբոլի» 22-ամյա պաշտպան Գրիգորի Սարտակովը: Ղազախստանի հավաքականի ներկայիս կազմում ամենափորձառու խաղացողներն են դարպասապահ Դավիդ Լորիան, Յուրի Լոգվինենկոն ու Սերգեյ Խիժնիչենկոն, որոնք 40-ական խաղ են անցկացրել: Առաջին երկուսը չեն համարվում հիմնական կազմի խաղացողներ, իսկ երրորդն այս անգամ դուրս է մնացել հայտացուցակից: Ընթացիկ ընտրական փուլում ղազախներն արտագնա երկու խաղերում պարտվել են ընդհանուր 9:1 հաշվով, օրեր առաջ կայացած ընկերական խաղում էլ 3 գնդակ բաց թողեցին Կիպրոսից: Պաշտպանությունում խնդիրներն ահռելի են, ինչից էլ, իմ կարծիքով, պետք է օգտվեն հայ ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի գլխավորությամբ: Իմ կարծիքով՝ Հայաստանը կկարողանա բացել հաշիվն առաջին կեսում, իսկ հետագայում կկարողանա զարգացնել հաջողությունը: Անկախ ամեն ինչից, հաշվի առնելով Արթուր Պետրոսյանի թիմում առկա բացերն ու խնդիրները, կարծում եմ, որ Հայաստանի ընտրանին կհաղթի առնվազն երկու գոլի տարբերությամբ:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, ընտրական փուլ 5-րդ տուր
19:00/26 մրտ
Հայաստան - Ղազախստան
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները ԱԱ 2018-ի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Ասթոն Վիլա» – «Չելսի»։ Տիմուր Ժուրավելի կանխատեսումը
17:03, 25 Մարտի 2017
«Բայեր» – «Շտուտգարտ»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը
17:03, 25 Մարտի 2017
«Յուվենտուս» – «Միլան»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
17:03, 25 Մարտի 2017
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ