Հայաստան – Ղազախստան: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

20:00, 07 հնս 2024
Անվանի մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ամռան վերջին հանդիպումը՝ ընկերական խաղում Երևանում ընդունելով Ղազախստանի ընտրանուն: Սլովենիայից կրած պարտությունից հետո հարկավոր է մեծ դադարի գնդալ բարձր տրամադրությամբ:

Լյուբլյանայում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը վատ տեսք չուներ: Հատկապես երկրորդ խաղակեսում: Մեր տղաները ստեղծեցին բազմաթիվ պահեր՝ անցկացնելով մի քանի հետաքրքիր կոմբինացիա: Վատ չէին ստացվում նաև արագ անցումները պաշտպանությունից հարձակման:

Սլովենացիների հետ մրցավեճը հաստատեց կարծիքը, որ մեր ամենթույլ դիրքն այսօր հարձակվողինն է: Խոսքը կենտրոնական հարձակվողի մասին է, ֆուտբոլիստի, ով պատասխանատու է գոլ խփելու համար: Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանը խաղալու լիարժեք հնարավորություն ստացավ, բայց երևաց, որ նրա ներուժը հավաքականի համար չէ: Համենայնդեպս, առայժմ: Մի պահ խորը շունչ քաշեցինք, երբ այդ դիրքի համար պատասխանատվություն ստանձնեց Հրանտ-Լեոն Ռանոսը, բայց նա շատ արագ վերադարձավ երկրորդ Բունդեսլիգա և ընդհանրապես դադարեց գոլեր խփել: Ռանոսն այժմ լուրջ ռեստարտի գործընթաց է սկսել և, հուսանք, որ կվերադառնա բարձր խաղամակարդակի:

Նման դեպքերում եզրափակման գործընթացն իրենց վրա են վերցնում վինգերները, կիսապաշտպանները կամ, երբեմն, պաշտպանները, ինչպես Սլովենիայում արեց Վարազդատ Հարոյանը: Խաղերը, իհարկե, ընկերական են. հաղթանակն առաջնային չէ: Բայց Պետրակովը վաղուց չի հաղթել, իսկ ուկրաինացին հավակնոտ մարդ է և չի ցանկանա, որ ամեն ինչ այսպես էլ ընթանա:

Մրցակիցը, կոնկրետ այս պահին, բավականին հարմար է: Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան անհասկանալի պատճառներով բաժանվեց Մագոմեդ Ադիևից, որի գլխավորությամբ ղազախները մոտ էին Եվրոյի եզրափակիչ փուլ դուրս գալուն, իսկ նոր գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը դե յուրե չի ստանձնել թիմի ղեկը: Ռուսաստանցի մասնագետը չի ժամանել Երևան, նրա պարտականությունները կկատարի Ռուսլան Բալտիևը: Չեմ ուզում ասել, որ դա լրջորեն կթուլացնի մեր մրցակցին, բայց իրավիճակը ստանդարտ չէ:

Ամեն դեպքում, Ղազախստանը մնում է ուժեղ մրցակից, որը կարող է գոլեր խփել: Մենք ևս գոլերի ծարավ ենք և շատ ենք գրոհելու: Հետևաբար, առաջարկում եմ ընտրել երեք և ավելի գոլի տարբերակը: Ցանկալի է՝ այդ ամենն ուղեկցվի Հայաստանի հավաքականի հաղթանակով:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ընկերական խաղ
20:00/7 հնս
Հայաստան – Ղազախստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ