Հայաստան — Ղազախստան․ Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

19:00, 26 մրտ 2017

Ողջույն ֆուտբոլի բոլորի սիրահարներին: Երկար սպասեցինք և վերջապես մարտի 26-ին կարող ենք երկրպագել Մեր Հավաքականին։ Անկախ մերոնց ցույց տված խաղի, հավաքած միավորների ու զբաղեցրած տեղերի, բոլորս էլ միշտ ցավում ենք մերոնց համար և աջակցում մեր հավաքականին։
Մոտակա կիրակի օրը՝ երեկոյան ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի Հավաքականը ընդունելու է Ղազախստանի ընտրանուն։
Մերոնց երկար չեմ ներկայացնի՝ ինչպես միշտ ունենք հզոր հարձակման գիծ և թույլ պաշտպանություն։ Կարևորը Հենոյի վնասվածքը հերքվեց, և նա, մնացած տղաների հետ միասին ամբողջական մարզումների է մասնակցում: Հիմնական կազմի ֆուտբոլիստները ունեն խաղային պրակտիկա և օպտիմալ ֆիզիկական մարզավիճակում են։ Մոնտենեգրոյին հաղթելուց հետո անցել է չորս ամիս և ժամանակն է ապացուցել, որ այդ հաջողությունը պատահակն չէր, այլ ընդամենը հաղթանակների երկար ճանապարհի սկիզբ։ Ղազախստանի հավաքականը ամենահարմար պահին է հյուրընկալվում մեզ, պետք է հասնել հաջողության՝ հաղթել ամեն գնով։
Ղազախները նույնպես անգործ չէին նստել և ավելի ակտիվ էին պատրաստվում առաջիկա հանդիպմանը։ Ալեքսանդր Բորոդյուկի թիմը ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու դեմ և պարտվեց 1:3 հաշվով։ Պետք չի որևէ ենթադրություններ անել այս խաղից և գրանցված հաշվից, քանզի ընկերական խաղերում մարզիչների կարգադրությունները կարող են լինել ոչ նպաստավոր ընթացիկ հաշվի համար։ Հատկանշական է միայն այն, որ բացակայելու են Սերգեյ Խիժնիչենկոն ու Ալեքսանդր Կիսլիցինը։ Առանց Խիժնիչենկոյի Հյուրերի հարձակումը էապես թուլացված է։ Ղազախները սեփական դաշտում խաղում են ագրեսիվ ֆուտբոլ, բայց հյուրընկալվելիս ցույց են տալիս թևաթափ խաղ և փորձում են միայն պաշտպանվել։
ԵՎ վերջում խաղադրույքը՝ իհարկե Մերոնք պիտի հաղթեն։
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը, Երկրպագեք Հայաստանի հավաքականին և հասեք հաջողության մեր օգնությամբ։

Օրդինար: Հաղթած
19:00/26 մրտ
Հայաստան — Ղազախստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ