Հայաստան – Ղազախստան։ Կանխատեսում և խաղադրույք
Հայաստանի ազգային հավաքականը 3 օր առաջ կայացած ընկերական խաղում պարտվեց Սլովենիային 1։2 հաշվով։ Շատ տարօրինակ հանդիպում ստացվեց։ Առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստներն ընդհանրապես ակտիվ չէին և գրեթե վտանգավոր պահ չստեղծեցին։ Փոխարենը տանտերերն արագ գոլ խփեցին և արդեն 12-րդ րոպեին բացեցին հանդիպման հաշիվը։
Ընդմիջումից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Մեր ընտրանին շատ ակտիվ սկսեց 2-րդ խաղակեսը և 10 րոպե անց Վարազդատ Հարոյանը խփեց պատասխան գոլը։ Թվում էր, որ կստացվի խփել 2-րդ գոլը, սակայն գործին միջամտած փոխարինման մտած վետերան, «Ատալանտայի» նախկին ֆուտբոլիստ Յոսիպ Իլիչիչը։ 36-ամյա ֆուտբոլիստը փոխարինման մտնելուց 4 րոպե անց առաջ մղեց իր թիմին։ Չնայած դրանից հետո Հայաստանի հավաքականը չթուլացրեց տեմպը, բայց գոլ խփել չհաջողվեց։
Ղազախստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ՝ Ստանիսլավ Չերչեսովը, սակայն ռուս մասնագետն այս խաղին չի լինելու տեխնիկական գոտում։ Այնուամենայնիվ, Ադիևի գլխավորած հավաքականը մոտ էր Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելուն։ Կարծում եմ, որ մարզչական փոփոխությունից հետո թիմը խնդիրների չի բախվի։
2 թիմերին էլ ձեռնտու հարձակողական խաղը։ Դժվար թե կողմերից որևէ մեկը մեծ ուժերով պաշտպանվի։ Կարծում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․87 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: