Հայաստան – Գերմանիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 14 նյմ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Հայաստան – Գերմանիա ԱԱ-2022 ընտրական մրցաշարի J խմբի վերջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Երբ Հայաստանի ազգային հավաքականը տարավ իր երրորդ անընդմեջ հաղթանակը 3 հնարավորից, երկրպագուները սկսեցին անել որոշակի հաշվարկներ, ըստ որի՝ Գերմանիայի ընտրանին շատ հարմար մրցակից կլինի մեզ համար, եթե չունենա մոտիվացիա ու ժամանակից շուտ ապահովված լինի իր տեղը ԱԱ-2022 եզրափակիչ փուլում։ Գրեթե այդպես էլ եղավ. Գերմանիան ժամանակից շուտ գրավեց առաջին տեղը ու Հայաստան է ժամանել առանց ավելորդ մոտիվացիայի, սակայն մեր մոտիվացիան այլևս չկա…։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ երևանյան խաղում Հայաստանի թիմը սարսափելի ֆուտբոլ ցույց տվեց՝ պարտվելով խաղային բոլոր կոմպոնենտներում։ 0:5 հաշվով պարտությունը, գուցե, արդարացի չէր, բայց այն, որ հյուրերը մի գլուխ ավելի բարձր էին հայ ֆուտբոլիստներից, փաստ է։ Իհարկե, Կապառոսի թիմում կային շոշափելի կորուստներ. որակազրկումների պատճառով խաղը բաց էին թողնում հիմնական կենտրոնական պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Տարոն Ոսկանյանը։ Նրանց փոխարեն կենտրոնական պաշտպանի դիրքը փակած Կալիզիրն ու Համբարձումյանը հաջող չխաղացին։ Հարցականներ առաջացրեց նաև Էրիկ Վարդանյանի՝ հենակետային կիսապաշտպանի դիրքում հայտնվելը։ Հասկանալի էր Կառապոսի մտահղացումը, սակայն դա չաշխատեց։

Գերմանիայի հավաքականը հերթական անգամ ցույց տվեց, որ Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունը ավելի քան պատահականություն էր։ Խեղճ Լիխտենշտեյնի դարպասն ուղարկած 9 գնդակը դրա վառ ապացույցն է։ Նրանք իրենց տեսքով ու խաղով ցույց տվեցին, որ ի սկզբանե հնարավոր չէ հավատալ, որ Գերմանիան կխաղա առանց մոտիվացիայի, անգամ եթե նրանք ունեն 100 տոկոսանոց արդյունք։ Այո, չեն լինելու մի շարք առաջատարներ։ Արդեն հիմա հայտնի է դարձել, որ Մանուել Նոյերը, Անտոնիո Ռուդիգերը, Մարկո Ռոյսը և Լեոն Գորեցկան Հայաստանի հետ խաղին չեն մասնակցի, բայց նույնիսկ առանց նրանց էլ Հանսի Ֆլիկի տղանրերը ի զորու են Երևանում 4-5 գնդակ ուղարկել մեր դարպասը։

Բունդեսթիմի հետ խաղում Կապառոսը հիմնական կազմ կվերադարձնի Հարոյանին, գուցե նաև Արտակ Գրիգորյանին։ Գրեթե չեմ կասկածում, որ այս անգամ առաջին րոպեներից կխաղա Սարգիս Ադամյանը։ Նույնիսկ առանց մի շարք հիմնական կազմի ֆուտբոլիստների, Գերմանիան Երևանում առնվազն 3 գոլ կխփի։ Եթե ցանկանում եք գնալ ռիսկի, առաջարկում եմ ևս մեկ խաղադրույք, ըստ որի՝ Գերմանիայի հավաքականը մեր դարպասը կգրավի խաղի առաջին 15 րոպեների ընթացքում։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
21:00/14 նյմ
Հայաստան - Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
21:00/14 նյմ
Հայաստան - Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ