Հայաստան – Գերմանիա. Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

21:00, 14 նյմ 2021
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել Հայաստանի և Գերմանիայի հավաքականների միջև 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն․

Հայաստանի ազգային հավաքականն ավարտում է ելույթը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Մեր թիմի վերջին մրցակիցը խմբի առաջատար Գերմանիան է, որը վաղուց լուծել է եզրափակիչ փուլ դուրս գալու հարցը։ Հայաստանի ընտրանին նոյեմբերի 11-ին պաշտոնապես զրկվեց այդ իրավունքից՝ տանը 0:5 հաշվով պարտվելով Հյուսիսային Մակեդոնիային։

Իհարկե, բարդ է պատկերացնել, թե ինչպես է մեր հավաքականը փորձել վերականգնվել դաժան հարվածից հետո։ Հասկանալի է, որ դաշտ կվերադառնան որակազրկված չորս ֆուտբոլիստները, բայց խնդիրն առաջին հերթին հոգեբանական է։ Կարելի է ամեն ինչ մոռանալ, թուլանալ, խաղալ առանց ճնշման ու հասնել որոշակի արդյունքի, բայց այդ ամենն ասելը տեղին կլիներ, եթե մրցակիցը չլիներ Գերմանիան։ Նման կարգի մրցակիցների հետ դաշտ դուրս գալիս խնդիրներ կան ի սկզբանե։ Եվ դատարկ են խոսակցություններն այն մասին, թե գերմանացիները կադրային խնդիրներ ունեն կամ մոտիվացված չեն։ Բունդեսթիմը հզոր է ցանկացած կազմով, իսկ Հանս-Դիտեր Ֆլիկն անցողիկ խաղեր չի ունենում։ Հետևաբար, անգամ բոլոր խնդիրները հաղթահարելով, մենք դրանց նոր ու մեծ չափաբաժինը կստանանք գերմանացիներից։

Վերջին մի քանի խաղում Հայաստանի հավաքականն ուներ կոնկրետ խնդիր՝ գրոհներ կազմակերպել ու գոլային պահեր ստեղծել։ Մենք դա տեսանք տարբեր կարգի մրցակիցների հետ դիմակայություններում։ Հաղթահարել Գերմանիայի պաշտպանությունն առավել բարդ է լինելու։ Խմբի առաջատարն ինը խաղում ընդամենը երեք գնդակ է ընդունել սեփական դարպասը, որոնցից երկուսը՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ ձախողած խաղում։ Ի դեպ, մյուս գնդակը գերմանացիները կրկին տանն են բաց թողել՝ Ռումինիայից։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանի հավաքականի համար Գերմանիայի դարպասը գրավելը ծայրահեղ ծանր թեմա է։ Անգամ մեր առաջատարներից մի քանիսի վերադարձով ու մրցակցի ոչ հիմնական կազմով չենք կարող հեշտացնել այդ խնդիրը։

Առաջարկում եմ ընտրել «Հայաստանի հավաքականը գոլ չի խփի» տարբերակը։ Դրա համար սահմանված է բավականին բարձր գործակից։ Եվ հետո, սա այն տարբերակներից է, երբ սխալվելու պարագայում էլ կլինի ուրախանալու առիթ։

Օրդինար: Պարտված
ԱԱ-ի2022-ի ընտրական փուլ
21:00/14 նյմ
Հայաստան - Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ