Հայաստան – Գերմանիա․ Կապառոսի թիմը չի պարտվի խոշոր հաշվով

21:00, 14 նյմ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը կընդունի Գերմանիային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ Բունդեսթիմն այս անգամ չի ջախջախի Խոակին Կապառոսի գլխավորած թիմին։

Հայաստանի հավաքականի համար ԱԱ-2022-ի որակավորման մրցաշարը բաժանվեց 2 հատվածի՝ գարնանային և աշնանային։ Գարնանը իսպանացի փորձառռւ մասնագետ Խոակին Կապառոսի ֆուտբոլիստները մի շարք ֆանտաստիկ արդյունքներ գրանցեցին և սենսացիոն կերպով գլխավորեցին J խմբի մրցաշարային աղյուսակը։ Թիկունքում մնաց անգամ Գերմանիայի հավաքականը։

Սակայն աշնանը հայկական թիմը չկարողացավ ոչ մի հաղթանակ տանել (3 պարտություն և 3 ոչ ոքի)։ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 11-ին բացառիկ կարևոր հանդիպում անցկացրեց տանը և 5 անպատասխան գնդակ ընդունեց հյուսիսմակեդոնացիներից։ Եվ այժմ Գերմանիայի նկատմամբ հաղթանակը հայկական թիմին միայն թեորիապես շանսեր կտա փլեյ-օֆֆ դուրս գալու համար։

Սակայն Բունդեսթիմը Հանսի Ֆլիկի գլխավորությամբ անպարտելի է։ Գերմանացիները վաղուց են ապահովել Քաթար-2022-ի ուղեգիրը։ Նույնիսկ առանց մոտիվացիայի «Բունդեսմանշաֆթը» Լիխտենշտեյնին ջախջախեց 9։0 հաշվով։

Տարբեր պատճառներով Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը բաց կթողնեն Գերմանիայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ։ Չեն խաղալու Մանուել Նոյերը (հանգիստ), Անտոնիո Ռյուդիգերը (որակազրկում), Մարկո Ռոյսը (հանգիստ), Լեոն Գորեցկան (վնասվածք) և Յուլիան Դրաքսլերը (վնասվածք)։ Բացի այդ, Կիմիխը, Գնաբրին և Զյուլեն առայժմ կարանտինում են։

Հաշվի առնելով այս ամենը՝ ռիսկի եմ գնում և ընտրում եմ դաշտի տերերի (+3) հանդիկապը։ Գերմանացիներն, ամենայն հավանականությամբ, կրկին կհաղթեն, սակայն դժվար թե այս անգամ ջախջախեն դաշտի տերերին։

Օրդինար: Վերադարձ
ԱԱ-2022
21:00/14 նյմ
Հայաստան - Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ