Մուտք

Հայաստան – Գերմանիա․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

14:11, 14 Նոյեմբերի 2021
Էռնեստ Շաբոյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Հայաստան – Գերմանիա ԱԱ-2022-ի որակավորման մրցաշարի J խմբի վերջին՝ 10-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Կիսվել:

Խոսելու ենք Հայաստան – Գերմանիա դիմակայության մասին։

Հայաստանի հավաքականը ձախողեց որակավորման մրցաշարի աշնանային հատվածը։ Խոակին Կապառոսի թիմը նախավերջին տուրից առաջ աղոտ շանսեր էր պահպանում փլեյ-օֆֆ դուրս գալու համար, սակայն տանը 5 անպատասխան գնդակ ընդունեց հյուսիսմակեդոնացիներից։

Վերջին 6 հանդիպումներում մեր թիմը 14 գոլ է բաց թողել և աչքի է ընկել ընդամենը 2 անգամ։ Սա լուրջ խնդիր է։ Ներդաշնակությունը խաղային օղակներում բացակայում է, տպավորություն է, որ տղաները չգիտեն, թե ինչ է պետք անել խաղադաշտում։ Թիմը շատ քիչ պահեր է ստեղծում։ Կորել է ագրեսիվությունը, փոխանցումների ժամանակ ավելացել է խոտանը։ Մի խոսքով՝ խնդիրները բազմաթիվ են։ Նման իրավիճակում սասափելի է պատկերացնել, թե ինչ է լինելու Գերմանիայի հետ մրցավեճում։

«Բունդեսմանշավթը» վաղուց անհասանելի է J խմբում և արդեն նվաճել է Մունդիալ-2022-ի ուղեգիրը։ Նույնիսկ այդ իրավիճակում գերմանացիները ոչ մարտական կազմով 9։0 հաշվով ջախջախեցին Լիխտենշտեյնին և Հանսի Ֆլիկի գլխավորությամբ շարունակում են անպարտելի շարքը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ թիմն ամեն ինչ անելու է արժանի ֆուտբոլ ցուցադրելու համար, սակայն աշնանային ցիկլի ժամանակ նման խոստումներ էլի ենք լսել։ Հստակ երևում է, որ մեր տղաները հոգեբանորեն չեն կարողանում վերականգնվել անհաջող հանդիպումներից հետո։

Անկեղծ ասած՝ չեմ հավատում, որ մենք դրական արդյունքի կհասնենք։ Իհարկե, մրցաշարային տեսանկյունից էական էլ չէ, թե ինչ հաշվով կպարտվենք։ Մեր հիմնական խնդիրը թիմային խաղն է, ինչը բացակայում է։ Դժվար է հավատալ, որ այս խաղում ինչ-որ բան կարող է փոխվել։

Գերմանիան կրկին խաղալու է ոչ մարտական կազմով, սակայն գործելու է նույն տրամադրվածությամբ։ Այնպես որ, ընտրում եմ Գերմանիան կհաղթի և խաղի գոլերի տոտալը կլինի 3.5-ից շատ տարբերակը։ Այս խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 1․83 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
21:00/14 նյմ
Հայաստան - Գերմանիա
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները ԱԱ 2022-ի կանխատեսումները, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Նապոլի» – «Ռոմա»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
14:11, 14 Նոյեմբերի 2021
«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Սիթի»: Պավել Պոգրեբնյակի կանխատեսումը
14:11, 14 Նոյեմբերի 2021
«Տոտենհեմ» – «Արսենալ»: Դենիս Կազանսկիի կանխատեսումը
14:11, 14 Նոյեմբերի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ