Հայաստան – Ֆինլանդիա (Մ21): Կանխատեսում և խաղադրույք

20:00, 06 սպտ 2024
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել Հայաստան – Ֆինլանդիա մինչև 21 տարեկանների Եվրո-2025-ի որակավորման փուլի հանդիպման վերաբերյալ։

Հայաստանի երիտասարդական հավաքականը խմբում վերջին տեղում է։ 8 խաղից հետո թիմը վաստակել է ընդամենը 2 միավոր։ Ֆինլանդիայի Մ21 հավաքականը 10 միավորով 3-րդ տեղում է։ Առաջատարը Շվեյցարիան է՝ 14 միավորով։ Ռումինիան 13 միավորով երկրորդն է։ 10 միավոր ունեն նաև ալբանացիները։

Իհարկե, ֆավորիտ են համարվում հյուրերը։ Կարծում եմ, որ Ֆինլանդիայի երիտասարդական հավաքականը կփորձի մինչև վերջ պայքարել երկրորդ տեղի համար։

Մեր երիտասարդական թիմն էլ տնային խաղում պետք է գոնե 1 գոլ խփի։ Գոլազուրկ ոչ-ոքին մեզ ոչինչ չի տալու։ Այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը կփորձի տնային խաղում ագրեսիվ գործել։ Դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենա խաղը, քանի որ ամեն ինչ կախված է ֆավորիտից։ Եթե մրցակիցը առաջին կեսում չկարողանա գոլ խփել, կարծում եմ, որ գոլառատ հանդիպում չենք տեսնի։

Ինձ թվում է, որ ցանկացած իրավիճակում տանտերերը փորձելու են գոնե 1 գոլ խփել։ Ընտրում եմ Հայաստանի գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 1․70 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Մ21 Եվրո-2025
20:00/6 սպտ
Հայաստան – Ֆինլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ