Հայաստան — Դանիա․ Եգոր Տիտովի կանխատեսումը

20:00, 04 սպտ 2017
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի E խմբի Հայաստան — Դանիա խաղի վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հյուրերը կհաղթեն, բայց սեփական դարպասն անառիկ չեն պահի։

Դանիան սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջախջախեց Լեհաստանին, ինչը սենսացիա էր։ Իրադարձությունների այսպիսի զարգացման ոչ ոք չէր սպասում, քանզի այդ խաղից առաջ լեհերը պարտություն չունեին և վստահորեն գլխավորում էին E խումբը։ Բայց Դանիան տրամադրվեց և օգտագործեց իր շանսը։ Իհարկե, արագ գոլն օգնեց տանտերերին։

Հայերը Ռումինիայի դեմ խաղի երկրորդ կեսի մեծ մասը 10 հոգով էին, լավ տեսք ունեին, բայց ավելացված ժամանակում բաց թողեցին։ ԱԱ 2018-ի որակավորման փուլում առաջին անգամը չէ, որ հայերի հետ նման բան է տեղի ունենում։ Մեծ ուժեր ծախսվեցին, բայց արդյունք չեղավ, և դա ցավալի է։

Հասկանալի է, որ տանը հայերը դրական արդյունքի հասնելու համար կանեն ամեն ինչ։ Մխիթարյանի գործոնն այստեղ կարևոր է։ Երկրպագուները կաջակցեն թիմին։ Բայց Դանիայից միավորներ խլելը շատ բարդ կլինի։ Դանիացիներն արդեն զգացել են իրենց խաղը։ Քրիստիան Էրիկսենը գերազանց մարզավիճակում է, նա առաջնորդում է թիմին։ «Տոտենհեմի» ֆուտբոլիստը կամ գոլ է խփոււմ, կամ գոլային փոխանցում է կատարում։ Հայաստանի հավաքականը հավանաբար իր շանսը կստանա։ Կարծում եմ, որ ուրախ ու գոլառատ ֆուտբոլ է սպասվում։

Առաջարկում եմ խաղադրույք կատարել հյուրերի հաղթանակի վրա, բայց հայերն էլ գոլ կխփեն։

Օրդինար: Հաղթած
ԱԱ 2018, որակավորման փուլ, E խումբ
20:00/4 սպտ
Հայաստան — Դանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ