Մուտք

Հայաստան — Չեռնոգորիա. Մենուա Մեհրաբյանի կանխատեսումը

22:11, 10 Նոյեմբերի 2016
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը կանխատեսում է արել նոյեմբերի 11-ին կայանալիք ԱԱ-2018-ի ընտրական փուլի E խմբի Հայաստան — Չեռնոգորիա հանդիպման վերաբերյալ։ Նա արդյունավետ ոչ-ոքի է կանխատեսում։

Կիսվել:

Վերջին շրջանում թերևս առաջին դեպքն է, երբ փոքր-ինչ լավատեսորեն եմ տրամադրված: Առաջին պատճառն այն է, որ մեր հավաքականն արդեն կորցրել է այն, ինչը կարելի էր կորցնել (խոսքը ԱԱ եզրափակիչ փուլի ուղեգրի մասին է) և հիմա սկսելու է խաղալ առանց ավելորդ հուզմունքի: Երկրորդ պատճառը մեր ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի գործոնն է: Արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ Արթուրը մարզչական բավականաչափ փորձ ունի, ընդ որում՝ արտերկրում աշխատելով, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ մասնագիտական որակների վրա: Ճիշտ է՝ ազգային հավաքականը միանգամայն այլ հարթություն ու մակարդակ է, քան ակումբայինը, բայց հույս ունեմ, որ գլխավոր մարզչին կհաջողվի պատվով հանձնել քննությունը:

Մեր ֆուտբոլիստներից շատերի մոտ առայժմ ակումբային խաղաժամանակի հսկայական պակաս կա, սակայն միշտ էլ նշել եմ, որ ծայրաստիճան նվիրվածության և խաղադաշտում կատարվող մեծ ծավալի աշխատանքի արդյունքում կարելի է չեզոքացնել խաղաժամանակի բացակայությունը: Ինչ վերաբերում է Արթուր Պետրոսյանի աշխատանքին, ապա Չեռնոգորիայի հետ կայանալիք խաղը կարող է որոշակի պատկերացում ձևավորել Պետրոսյան մարզչի մասին: Առաջին իսկ փորձից հրաշքներ գործելը շատ դժվար է, բայց հույս ունեմ, որ Արթուրին կհաջողվի աստիճանաբար վերականգնել մեր ընտրանու գեղեցիկ ու արդյունավետ խաղը:

Դեռեւս ԱԱ ընտրական փուլի վիճակահանությունից անմիջապես հետո նշել էի, որ Չեռնոգորիային դիտարկում եմ որպես խմբի թաքնված ֆավորիտի: Առայժմ ամեն ինչ հենց այդպես է. Չեռնոգորիան արդարացնում է սպասելիքները: Այս հավաքականը դեռ կարող է խոշոր անակնկալ մատուցել մեր խմբում, բայց դա չի նշանակում, որ մեր տղաներն անելիք ու ելք չունեն առաջիկա խաղում: Արթուր Պետրոսյանի առաջնային խնդիրը լինելու է տղաների ինքնավստահությունը բարձրացնելը, որից էլ կախված կլինի մեր թիմի հաջող խաղը: Առաջիկա խաղում մեծ ճնշում է լինելու հյուրերի վրա. հնարավոր ձախողումը խնդիրներ կառաջացնի Չեռնոգորիայի համար: Հետևաբար, այս ընտրանին խաղալու է լարվածությամբ, միավոր չկորցնելու զգուշությամբ: Մեր հավաքականն՝ իր հերթին, գործելու է առանց ավելորդ լարվածության, որն էլ կարող է հանգեցնել գեղեցիկ ֆուտբոլի: Այս անգամ կփորձեմ կանխատեսել արդյունավետ ոչ-ոքի:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018, E խումբ
21:00/11 նյմ
Հայաստան - Չեռնոգորիա
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները ԱԱ 2018-ի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Ասթոն Վիլա» – «Չելսի»։ Տիմուր Ժուրավելի կանխատեսումը
22:11, 10 Նոյեմբերի 2016
«Բայեր» – «Շտուտգարտ»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը
22:11, 10 Նոյեմբերի 2016
«Յուվենտուս» – «Միլան»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
22:11, 10 Նոյեմբերի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ