Հայաստան – Չեռնոգորիա: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

20:00, 24 մրտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստանի և Չեռնոգորիայի ազգային հավաքականների՝ Երևանում կայանալիք հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Ձմեռային քնից արթնանում են նաև ազգային հավաքականները, Հայաստանի հավաքականը բացառություն չէ: Մեր ընտրանին երկու ընկերական խաղով սկսում է Ազգերի լիգայի հերթական խաղարկության նախապատրաստությունը:

Մեր առաջին մրցակիցը Չեռնոգորիայի հավաքականն է, որի հետ կխաղանք Երևանում: Մի կողմից անհարմար, մյուս կողմից՝ ընկերական խաղում փորձարկումներ անելու համար շատ համապատասխան մրցակից:

Ֆուտբոլասերների հիշողություններում դեռ թարմ է չեռնոգորցիների նկատմամբ մեր հաղթանակը Մունդիալ-2018-ի ընտրական փուլում: Այդ հիշողությունն այնքան վառ է, որ մոռանում ենք՝ ինչպես դրանից հետո նույն մրցակցին 1:4 հաշվով պարտվեցինք Պոդգորիցայում: Եվ, առհասարակ, եթե չլիներ երևանյան պարտությունը, Չեռնոգորիան կուենար երկրորդ տեղը գրավելու լավ հնարավորություն: Ասել է թե, մեր առաջիկա մրցակիցը շատ լուրջ է, որը նույնպես փորձարկումներին չի նայելու մատների արանքով:

Խոակին Կապառոսը երկու նորեկ է հրավիրել ազգային հավաքական: Առաջին անգամ իրենց ուժերը կփորձեն ԲԿՄԱ-ի ներկայացուցիչներ Ստյոպա Մկրտչյանն ու Արթուր Սերոբյանը: Կխաղան, թե՝ ոչ և եթե խաղան, դրանից ինչ կստացվի, կանխատեսելի չէ: Բայց, եթե փորձարկել, ապա՝ հիմա:

Նաև պետք է մշակել առանց Մխիթարյանի խաղը: Դրա փորձը Կապառոսն ունի, բայց հիմա դա կանի ոչ ժամանակավոր հիմունքով: Ակլիմակայացումն ավելի հեշտ անցնելու պարագայում դաշտում առաջատար կարող է դառնալ Լուկաս Սելարայանը, որը փայլուն է սկսել ՄԼՍ-ի նոր մրցաշրջանը:

Չեռնոգորիայի հավաքականում լուրջ փոփոխություններ չկան: Թիմի առաջատարները դեռ կազմում են, բայց աչքի է ընկնում չեռնոգորցիների բարձր միջին տարիքը: Այդուհանդերձ, Յովետիչի, Վուկչևիչի, Սավիչի, Մարուշիչի, Մուգոշայի պես ֆուտբոլիստները ամբողջությամբ ընդունակ են արդյունք ստեղծել: Հատկապես Յովետիչը, որը մեզ հետ երկու վերոհիշյալ խաղում չորս գոլ խփեց:

Հաշվի առնելով, որ խաղն ընկերական բնույթ է կրելու, արդյունքը չի ճնշի թիմերին: Երևանում պետք է որ աշխույժ ու բաց ֆուտբոլի ականատեսը լինենք, և գոլերի պակաս չի լինի: Առաջարկում եմ ընտրել հենց շատ գոլերի տարբերակը:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
20:00/24 մրտ
Հայաստան - Չեռնոգորիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ