Հայաստան — Բելառուս․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Հայաստանի ազգային հավաքականը, որն արդեն ավարտել է ելույթները Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարում, կանցկացնի 2 ընկերական հանդիպում։ Դրանցից առաջինը տեղի կունենա այսօր՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։ Բելառուսի ազգային հավաքականի հետ այսօր կայանալիք հանդիպումը լավ հնարավորություն է երկրպագուների մոտ սասանված հեղինակությունը վերականգնելու համար։ Չնայած նրան, որ Հայաստանի հավաքականը խաղին մոտեցել է մի շարք կադրային խնդիրներով, այնուամենայնիվ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ տղաները կփորձեն հաղթանակ տանել այս ոչ պաշտոնական խաղում։ Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միացել Էդգար Մալաքյանը, Սարգիս Ադամյանը, իսկ Տարոն Ոսկանյանի բացակայության պատճառը դեռ հայտնի չէ։ Չնայած մի շարք կադրային խնդիրների՝ կանխատեսվում է, որ Հայաստանի հավաքականը կցուցադրի գրագետ ֆուտբոլ և կկարողանա վերջապես հաղթանակ տոնել։ Դրա համար սահմանված է 2․28 գործակիցը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: