Հաբեթ Հարությունյանի կանխատեսումը. Հայաստանը և Ռումինիան ոչ-ոքի կխաղան

20:00, 08 հկտ 2016
Armfootball.com կայքի լրագրող, ՑԱՅԳ հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի թղթակից Հաբեթ Հարությունյանը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կանխատեսում է արել ԱԱ 2018 թ. որակավորման փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան — Ռումինիա խաղի վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերը կբաժանվեն խաղաղությամբ:

Առհասարակ կանխատեսումներ անելիս հիմնվում ենք փաստերի և տարբեր գործոնների վրա: Ելնելով հավաքականների ներկայիս վիճակից` ֆավորիտ է համարվում Ռումինիան: Գոնե կադրային խնդիրներ այնքան չունի, որքան Հայաստանի հավաքականը: Այս տեսանկյունից Հայաստանի ընտրանին դատապարտված է անհաջողության: Մյուս կողմից, ֆուտբոլ է, և ամեն ինչ հնարավոր է: Կարելի է ասել՝ թասիբի հարց է և պետք է, որ հայ ֆուտբոլիստները կաշվից դուրս գան կայանալիք խաղում: Անկախ ամեն ինչից, Սուքիասյանի հրավիրված ֆուտբոլիստների մեծ մասը որևէ առնչություն չունի նախկին պատմությունների հետ: Ասել է, թե լավ հնարավորություն է ընձեռվել աչքի ընկնելու համար: Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Այլ հարց է, արդյոք մարզիչը կվստահի՞ նորեկներին, թե՞ կնախընտրի փորձի հաշվին պաշտպանվել ու փորձել գոնե միավոր տանել: Ինչ վերաբերում է ռումինացիներին, ապա Դաումի թիմը վաղուց հաղթանակ չի տարել պաշտոնական խաղերում և այս մասով որոշակի հոգեբանական խնդրի առաջ կարող են կանգնել: Կարծում եմ՝ թիմերից ոչ մեկը չի հաղթի, կգրանցվի ոչ-ոքի:

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018, Որակավորման փուլ, E խումբ
20:00/8 հկտ
Հայաստան - Ռումինիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ