Գվատեմալա — Հայաստան, Սալվադոր — Հայաստան. Լևոն Պաչաջյանի կանխատեսումը

06:30, 29 մյս 2016
Խաղում է
Հայաստանի հավաքականի, Երեւանի «Փյունիկի», «Միկայի», Գյումրիի «Շիրակի», «Սանաթ Նավթի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեդական SFK-ի կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը կանխատեսում է արել Գվատեմալա — Հայաստան և Սալվադոր — Հայաստան ընկերական հանդիպումների վերաբերյալ: Նա կարծում է, որ երկու խաղերում էլ նվազագույնը երեք գոլ կխփվի: 

-Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը անցկացրեց (նրա վերադարձից հետո)` ոչոքի խաղալով Բելառուսի ընտրանու հետ: Ինչպիսի տպավորություններ ունեք այդ խաղից:

-Այդ խաղով դժվար է ընդանուր կարծիք կազմել, թե հավաքականը ինչ տեսք կունենա աշնանը։ Մեր ընտրանին բավական բարդ իրավիճակից հետո նոր նոր կազմավորվում է և ինչ-որ սերնդափոխության նման բան է տեղի ունենում և ժամանակ է պետք ընդանուր տեսքի բերելու համար։ Կոնկրետ Բելառուսի հետ խաղն առանձին վերձրած տպավորիչ չէ` նշածս պատճառները հաշվի առնելով։ Բայց դրական պահեր էլ կային։ Գալիք երկու խաղերը շատ հարցերի կպատասխանեն, տեսնենք, թե ինչ կստացվի։ Հուսամ` մենք վառ խաղով հավաքական կունենանք ԱԱԸ խաղերից առաջ։

-Ռոման Բերեզովսկին ավարտեց կարիերան ազգային հավաքականում: Ի՞նչ կասեք մեր երիտասարդ դարպասապահների մասին:

-Կարծում եմ` բոլոր նախադրյալները կան, որ մեր երիտասարդ դարպասապահներն աճեն և դառնան արժանի փոխարինող։ Տեսնենք՝ համենայն դեպս ես լավատես եմ և հուսով եմ` այդ փորձը, որ պետք է նրանք ձեռք բերեն, շատ ցավոտ չի լինի հավաքականի համար:

-Հարձակման գծում ևս փոփոխություններ կային: Ի՞նչ կասեք այս մասին և ի՞նչ կարծիքի եք, դեռ զգացնել կտա Յուրա Մովսիսյանի բացակայությունը թե մենք ունենք այնպիսի հարձակվողներ, ովքեր պատրաստ են արդեն հիմա լիովին փոխարինել նրան:

-Կարծում եմ` նման կարգի հարձակվող մենք այս պահին չունենք։ Նման ֆիզիկական տվյալներով, ով բարձրահասակ է, արագ և ֆիզիկապես ուժեղ։ Այո՜, կան երիտասարդներ, բայց դժվար թե մոտակա ժամանակում արժանի փոխարինող լինի։

-Բելառուսի հետ խաղում հավաքական հրավիրված նորեկներից ու՞մ կառանձնացնեիք:

-Քանի որ այդքան էլ տպավորված չեմ խաղից, առանձնապես չեմ կարող առանձնացնել որևիցե մեկին։ Ինձ թվում է` նորեկներին նույնպես ժամանակ է պետք փորձ ձեռք բերելու համար, որպեսզի հասկանան, թե ինչ է հավաքականը, և ինչ մեծ պատասխանատվություն է այդ մարզաշապիկը կրել։

-Առաջիկա ընկերական խաղերում մեր մրցակիցներն են Գվատեմալայի և Սալվադորի ընտրանիները: Հայ ֆուտբոլային հասարակությունն այդքան էլ շատ տեղեկություններ չունի այս հավաքականների մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս խաղերում մեր հավաքականի հաղթանակի շանսերը և եթե հաղթենք, ապա ինչ գործոնների հաշվին:

-Ճիշտն ասած` ինչպես որ շատերը, ես նույնպես բացարձակ տեղյակ չեմ, թե այդ հավաքականներն իրենցից ինչ են ներկայացնում և դժվար է ասել, թե ինչ կարելի է սպասել։ Իսկ ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք այս վերջին ժամանակահատվածում ցուցադրել ենք արագ, կոմբինացիոն, հակագրոհների վրա հիմնված ֆուտբոլ, որը մեզ համար հաջող է եղել և այս խաղերում էլ կարծում եմ, որ այդ գործոնը հիմնականը կլինի։ Մենք թերանում ենք առաջին համարով գործելիս, դա ուղղելու համաև մեծ աշխատանք է պետք տանել, բայց ցավոք, անընդատ փոփոխվող կազմը չի կարող ապահովել կայունությունը, որն էլ իր հերթին բերում է վեր ու վարների։

-Այդուհանդերձ, որո՞նք են այս հանդիպումների վերաբերյալ ձեր կանխատեսումները:

Կարծում եմ` բոլոր շանսերը կան հաղթելու համար, բայց քանի որ ընկերական են խաղերը, չեմ կարող կանխատեսել, թե ինչպես կավարտվեն խաղերը։ Ամեն դեպքում մարզիչը նման խաղերը մեծամասամբ օգտագործում է ոչ թե հաղթելու այլ նոր ձևավորվող թիմի օղակների և ֆուտբոլիստների ճիշտ համագործակցությունը գտնելու համար։ Այդուհանդերձ ենթադրում եմ, որ երկու խաղերում էլ առնվազն 3 գոլ կխփվի, բայց ինչ հաշիվ կգրանցվի, դժվար է ասել:

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
06:30/29 մյս
Գվատեմալա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

* — Սալվադորի հետ հանդիպման կանխատեսումները կտեղադրվեն խաղադրույքների հասանելի դառնալու պահին: 

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ