Գվատեմալա — Հայաստան. Արթուր Նազարյանի կանխատեսումը

06:30, 29 մյս 2016
Armsport.am կայքի գլխավոր խմբագիր Արթուր Նազարյանը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կանխատեսում է արել մայիսի 29-ին Կալիֆոռնիայում կայանալիք Գվատեմալա — Հայաստան ընկերական հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ մեր ընտրանին կհաղթի:

Ճիշտ է, ընկերական խաղերում շատերն արդյունքները չեն կարևորում, բայց Հայաստանի հավաքականի դեպքում հաղթանակը մեծ նշանակություն ունի, քանի որ մեր ընտրանին արդեն 2 տարի է, ինչ ոչ մի հաղթանակ չի տոնել: Շատ հարցեր կան, որոնց պատասխանները Վարուժան Սուքիասյանը պետք է փորձի ստանալ ԱՄՆ-ում կայանալիք ընկերական խաղերում, քանի որ սա ԱԱ-2018-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ ուժերի վերջին փորձարկումն է: Վերջապես պետք է հաղթել և դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից:

Հայաստանի հավաքականը հանդես է գալու ԱՄՆ-ի ամենահայաշատ նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ 10 հազարից ավել հանդիսականներ կաջակցեն մերոնց, ինչը շատ կարևոր հանգամանք է:

Ինչ վերաբերում է հեռանկարներին, ապա դրանք շատ մշուշոտ են: Եթե Յուրա Մովսիսյանը վերադառնա հավաքական եւ ցուցադրի այն խաղը, որին ունակ է, ապա առջևի գծում շատ հարցեր կլուծվեն: Ցավոք, այսօր մենք չունենք հարձակվողների լայն ընտրություն, և դժվարանում եմ ասել, թե ինչ ենք անելու առանց Մովսիսյանի: Փաստ է, որ հավաքականը երբեք նման որակի հարձակվող չի ունեցել: Եվրո-2012-ի և ԱԱ-2014-ի ընտրական փուլերի գրեթե բոլոր հաջող հանդիպումներում Մովսիսյանն իր խոսքն ասել է:

Հավատում եմ մեր ընտրանու հաղթանակին: Կարծում եմ, որ Վարուժան Սուքիասյանը Հայաստանի հավաքականի ղեկին իր առաջին հաղթանակը կտոնի հենց Գվատեմալայի դեմ խաղում:

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
06:30/29 մյս
Գվատեմալա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ