Գվատեմալա — Հայաստան. Արեն Մկրտչյանի կանխատեսումը

06:30, 29 մյս 2016
1in.am Sport-ի գլխավոր խմբագիր Արեն Մկրտչյանը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կանխատեսում է արել մայիսի 29-ին կայանալիք Գվատեմալա — Հայաստան ընկերական հանդիպման վերաբերյալ:

Հայաստանի հավաքականը վերջին հաղթանակը տոնել է 2014-ի մայիսի 27-ին՝ ԱՄԷ-ի նկատմամբ (3:4): Վերջին հինգ ընկերական խաղում նույնքան պարտություն (խփած և բաց թողած գոլեր՝ 2:18), վերջին ութ պաշտոնական խաղում՝ վեց պարտություն և երկու ոչ-ոքի (խփած և բաց թողած գոլեր՝ 5:14):

Հայաստանի հավաքականին, ի վերջո, հաղթանակ է հարկավոր։ Գվատեմալայի հավաքականն այս տեսանկյունից ամենահարմար հակառակորդներից մեկն է։ Բացի այդ, թիմում եղան նկատելի փոփոխություններ։ Առանց որևէ հիմնավորման հավաքականից հեռացվել են Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը, Գևորգ Կասպարովը։ Վարուժան Սուքիասյանի համար, ով ոչ վաղ անցյալում աշխատում էր թաղման բյուրոյում, այս խաղերը մի շարք նորեկների խաղակցվածությունը բարձրացնելու լավ հնարավորություն են։ Գվատեմալայի ընտրանու մասին շատ բան ասել հնարավոր չէ։ Դրա իմաստն էլ, հավանաբար, չկա։

Խաղը ստուգողական է, իսկ թիմերի կարգը ակնհայտորեն տարբեր։ Կարծում եմ՝ մեր ազգային թիմն այդ խաղում կհաղթի առնվազն չորս գոլի տարբերությամբ։

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
06:30/29 մյս
Գվատեմալա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ