«Գրոյտեր Ֆյուրտ» – «Բավարիա»․ կանխատեսում խաղի գոլերի վերաբերյալ

22:30, 24 սպտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է կատարել «Գրոյտեր Ֆյուրտ» – «Բավարիա» Գերմանիայի Բունդեսլիգայի 6-րդ տուրի խաղի վերաբերյալ։

«Գրոյտեր Ֆյուրտին» առայժմ չի հաջողվում համապատասխանել այն պահանջներին, որոնք առաջադրվում են առաջին Բունդեսլիգայի թիմերին։

Մեկնարկային 5 տուրերում համեստ կոլեկտիվն ընդամենը 1 միավոր է վաստակել (ոչ ոքի «Արմինիայի» հետ)։ Վերջին 2 տուրում Ֆյուրտը ներկայացնող թիմը տանը 0։2 պարտվեց «Վոլֆսբուրգին», իսկ հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջեց «Հերտային»։

«Բավարիան» 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում բարձրացավ առաջին տեղ։ Մյունխենցիներին օգնեց «Վոլֆսբուրգը», որը միավորներ կորցրեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ խաղում։ «Կարմիրները» մարզավիճակ են հավաքում մրցաշրջանի ընթացքում։ Յուլիան Նագելսմանի թիմը վերջին 4 խաղերը (բոլոր մրցաշարերը միասին) հաղթել է 19։1 հաշվով։

«Բավարիան» Ֆյուրտում կայանալիք մրցավեճից առաջ որոշակի կադրային խնդիրներ ունի։ Առայժմ չեն կարող խաղադաշտ վերադառնալ Կինգսլի Կոմանը, Կորենտեն Տոլիսոն, իսկ անցած երկուշաբթի թիմի մարզումը ժամանակից շուտ լքեցին երկրորդ դարպասապահ Սվեն Ուլրայխն ու 18-ամյա վունդերկինդ Ջամալ Մուսիալան։

Մրցաշրջանի սկզբում «Գրոյտեր Ֆյուրտը» խոշոր հաշվով 2 պարտություն կրեց, բայց վերջին հանդիպումներում ապացուցեց, որ կարող է արդյունքից կառչել։ Կարծում եմ, որ Շտեֆան Լյայտլի թիմն ի զորու է խուսափել խոշոր հաշվով պարտությունից, եթե արագ գոլ բաց չթողնի։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 4.5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.80 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
22:30/24 սպտ
«Գրոյտեր Ֆյուրտ» – «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ