Գրանադա — Սելտա Վիգո. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

22:45, 16 ապր 2017

Ողջույն Իսպանական ֆուտբոլի սիրահարներին։ Այսօր` Երևանի ժամանակով 22:45 Գրանադա քաղաքի համանուն ակումբը, “Նուեվո Լոս Կառմենես” մարզադաշտում հյուրընկալելու է Սելտային:
Տան տերերը խաղին մոտենում են կիսավնասված և կիսաառողջացած ֆուտբոլիստների երկար շարանով, որը իր մեջ ընդգրկում է հիմնական կազմի կեսը: Երևի թե հենց վնասվածքների հաճախականությունը ստիպեց Գրանադային ժամանակից շուտ պայքարից դուրս մնալ: Թվում էր թե նոր ֆուտբոլիստների “ներարկումը” ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփրկի դրությունը, բայց “ահեղ անունով ակումբը” ունի միայն նախավերջին տեղը և ամբողջ 7 միավորի դեֆիցիտ 17-րդ` փրկության հորիզոնականը զբաղեցնող Լեգանեսի նկատմամբ: Ակումբի ղեկավարությունը ճարահատույց փոխեց մարզիչին և բոլորի համար անսպասելի նոր մարզիչ նշանակվեց Տոնի Ադամսը, ով երևի թե ինքն իրեն նշանակեց մարզիչ, որովհետև մինչ այդ հրավիրվել էր ակումբ սպորտային դիրեկտորի պաշտոնում:
Սելտան կարելի է ասել ավարտել է ելույթները Պրեմյեր Լիգայում: “Կելտերը” զբաղված են Եվրոպա Լիգայի հարցերով` առաջին խաղում կարողացան հաղթել Բելգիական Գենկին 3-2 հաշվով և այդ դիմակայությունում դեռ ոչինչ պարզ չէ: Բերիցոն արդեն Իսպանաիայի առաջնության 2 խաղ զոհաբերել է և սպասվում է, որ կզոհաբերի նաև այս խաղը հանուն Եվրոպա ԼԻգայի, չէ որ կա իրական հնարավորություն առաջին անգամ ակումբի պատմության մեջ ուրս գալ կիսաեզրափակիչ: Խաղին ներկայացված ֆուտբոլիստներ ցանկոմ չկան հարձակման գծի առաջատարներից երկուսը` Գվիդետին և Ռոսին, կարծում եմ, որ Ասպասը նույնպես 90 րոպե չի խաղա` խնայելով ուժերը:
Թերևս Գրանադան ուղղակի պետք է ավարտի մրցաշրջանը և ուղևորվի Սեկունդա, բայց այդ տրամադրվածության թիմը չի փոխում մարզիչ սեզոնի ավարտին: Լրացուցիչ մոտիվացիա կարող է հանդիսանալ Լեգանեսի այսօրվա անակնկալ պարտությունը Էսպանյոլին, վերջին րոպեներին բաց թողնված գնդակի արդյունքում: Եկեք այսօր, հնարավոր է վերջին անգամ, հավատանք Գրանադային:
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը, դիտեք Իսպանական ֆուտբոլ և հասեք հաջողության մեր օգնությամբ։

Օրդինար: Պարտված
22:45/16 ապր
Գրանադա - Սելտա Վիգո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ